«Սա հասարակության նիկոլացման հետևանք է»․ Րաֆֆի Ասլանյան
![]() 184 Երեկ, 16:18 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես չեմ զարմանում, որ վարույթն իրականացնող մարմինը տնային կալանքում գտնվող բարերար Սամվել Կարապետյանին թույլ չի տվել մեռելոցին այցելելու հոր գերեզմանին։ Ընդամենը օրեր առաջ պաշտպանյալիս՝ միջին ծանրության հանցագործության փաստով նախաձեռնված քրեական վարույթով ազատության մեջ գտնվող մեղադրյալին արգելեցին մեկնել ՀՀ-ից՝ իր խնամքին գտնվող՝ քաղցկեղով հիվանդ կնոջը բուժման նպատակով անհապաղ Գերմանիա տեղափոխելու համար։ Մերժման հիմքում երկտողանի որոշմամբ որևէ իրավաչափ պատճառաբանություն չներկայացվեց։ Սա հասարակության նիկոլացման հետևանք է՝ պաշտոնատար անձինք տառապում են հավերժության զգացումով, ինչի արդյունքում մարդիկ դառնում են ոչ միայն անպատասխանատու, այլ նաև՝ անխիղճ ու անաստված։ Քրիստոնեական հավատաքը մեզ թույլ չի տալիս, որպեսզի նման պաշտոնյաներին ցանկանանք նույն ճակատագիրը, իրենց նկատմամբ նույն վերաբերմունքը, բայց հասարակությունը միանշանակ պետք է բուժվի այս ախտից՝ դրա հարուցիչ հանդիսացող՝ օրվա իշխանության շարունակականության բացառմամբ»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց
6118:48
«Ինչպե՞ս հաղթահարել ձմեռային մելամաղձությունը». Արմեն Մուրադյան
10218:30
«Մարդ չբերելը՝ զգուշացում հետևանքներով, չգալը՝ դավաճանություն»․ Տաթևիկ Վիրաբյան
17217:42
«Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից․ սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
15917:30
«Մնում է՝ պարոն Կարապետյանը համաձայնի ինձ հետ բանավիճել»․ Վահագն Ալեքսանյան
15617:18
«Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
15616:54
«Մեղադրողներին ասում եմ՝ եթե իրավական մասը շրջանցելու եք, տղամարդկություն ունեցեք՝ բարոյական մասը մի շրջանցեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
14316:42
ՊՆ պաշտոնյան շուրջ 160 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն է կատարել
15016:12
