Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ձերը քարոզչական թիթեռ նկարելն է, ստրկական հաճոյաբանությունը»․ Լիլիթ Գալստյան

«Ձերը քարոզչական թիթեռ նկարելն է, ստրկական հաճոյաբանությունը»․ Լիլիթ Գալստյան
197
Երեկ, 02:06

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ԷԺԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄ, ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ.
Երեկ Քրիստոսի հրաշափառ ծննդյան օրը, երբ Թալինի եկեղեցում իշխանությունները ոստիկանության սերտ համագործակցությամբ եկեղեցու դռները փակեցին Թեմի հոգևոր հովիվի առջև, Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում Հոգևոր երաժշտության փառատոնն էր՝ ԿԳՄՍՆ հովանավորությամբ։ Առաջին շարքերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ու Սուրբ Էջմիածինը ասպատակողներն էին և համայքնի արդեն հանրապետական ճանաչում վաստակած «հերոսական դեմքերը»։
Բացարձակապես դեմ չեմ փառատոներին, մանավանդ՝ հոգևոր երաժշտության փառատոնին։ Բայց նայում եմ նկարներն ու փորձում հասկանալ -14-ից -2 ջերմաստիճանի պայմաններում եկեղեցու դատարկ սրահում հոգևոր/դասական համերգի կազմակերպման իմաստը, տրամաբանությունն ու բարոյական ուղերձները․․․։
Նայում եմ բեմում/խորանում/ վերնաշապիկով երգող, ցրտից կծկված ու դողացող պատանիներին ու կիսադատարկ եկեղեցու առաջին շարքերում գլխարկով, ձեռնոցներով, որոշների պարագայում ծածկոցի տակ մտած պաշտոնեությանը։
Բեմում/խորանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ վերարկուներով ու փքամուշտակներով թավջութակ ու ջութակ են նվագում՝ հավանաբար ճիգ գործադրելով որսալու ճիշտ նոտաները։ Չէ՜, իրենք պրոֆեսիոնալ են, նոտաների և ձայնալարարերի տեղը լավ գիտեն, պարզապես անկարելի է մուշտակով ու սպորտային փքաբաճկոնով ջութակ նվագել կամ Ավե Մարիա երգել։ Ուղղակի անթույլատրելի է ջերմային այդ միջավայրում փչացնել կոկորդը, ձայնալարերը և թանկարժեք երաժշտական գորիծիքները, որոնք պահպանման ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ են պահանջում։
Իհարկե, դուք տեսնում եք ու «վայելում» էդ պահի զավեշտն ու անհեթեթությունը, վստահ եմ, որ նաև գիտակցում եք․․․, բայց ձերը պատկեր ստանալն է, քարոզչական թիթեռ նկարելը, ստրկական հաճոյաբանությունը։
Սա մշակույթ չէ, ոչ մշակութային քաղաքականություն, առավել ևս՝ հոգևորի արժևորում․ էժան պոպուլիզմ, պարզունակություն, ոչ պրոֆեսիոնալիզ, նաև՝ մսխված միջոցներ։
Ու նաև անհատակ դիսոնանս ու սյուռեալիզմ՝ Հայ Առաքելական Եկեղեցին ասպատակողը Ծննդյան Սուրբ Տոնի օրը հոգևոր երաժշտություն է լսում։ Կուստուրիցան կորսար պահը․․․
Հ․Գ․ Ներոնը, որ իրեն ամեն բանից առաջ մեծ արտիստ էր համարում, մեկ տարով հյուրախողերի էր մեկնել Հունաստան։ Այս ապաշնորհի արտիստին ու «բանաստեղծին» Աթենքում այնպիսի կրքով են ծափահարում, տարբեր մրցույթներում, Օլիմպիական խաղերում բոլոր մեդալները շնորհում, որ սա ինքնասիրահարվածության էքստազի մեջ ճանաչում է Հունաստանի անկախությունը։ Մեկ տարի հետո, երբ հյուրախաղերից հետո վեևադառնում է Հռոմ, երկիրն այնքան էր հյուծվել ու քայքայվել Ներոնի բռնությունից ու անհավասարակշիռ արյունարբու վարքից, որ Հռոմը փյուզվեց ասպտամբության ալիքի մեջ․․․
Հ․Գ․ Բայց ուխտերթը ստացված էր․․․»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան