ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Ռուսաստանը և Իրանը «նշանակալի դեր» խաղան Վենեսուելայում

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Ռուսաստանը և Իրանը «նշանակալի դեր» խաղան Վենեսուելայում. ընդ որում, Իրանը նա դասակարգել է՝ որպես «ահաբեկչական կազմակերպություն»։
«Մենք չենք ցանկանում, որ Իրանը, այլ ահաբեկչական կազմակերպությունները և Ռուսաստանը նշանակալի դեր խաղան Վենեսուելայում», - Fox Business-ի եթերում ասել է Ռայթը։
Չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Վաշինգթոնը, իբր, պահանջում է, որ Վենեսուելան ամբողջությամբ խզի կապերը Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Ավելի վաղ ABC-ն, հղում անելով Սպիտակ տան դիրքորոշմանը ծանոթ աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ Վենեսուելայի նոր կառավարությունը հրաժարվի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Կուբայի հետ համագործակցությունից։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
4122:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6920:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
23115:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10713:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10113:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10713:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10911:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26510:07