«Նույն մերժողականությամբ սովի մեջ գտնվող արցախցիներին էր ասում՝ գնացե′ք, բադրջան աճեցրե′ք». Ժաննա Ալեքսանյան
![]() 342 Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 23:30 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․ ««Եթե թոշակները 20 հազարով էլ բարձրացնենք, միևնույնն է խնդիրները չեն պակասելու, ինչի՞ բարձրացնենք»,- այսօր ասել է վարչապետը։ Կարծես մարդկանց մասին չի խոսում, կարծես այդ մարդիկ գոյություն չունեն, չկան։ Հատկապես անտանելի էին կենցաղային էժանագին բացատրությունները։ Ուզում էր ասել՝ դուք ում եք պետք, վատ ապրում եք ու շարունակելու եք ավելի վատ ապրել, ձեզնից ի՞նչ օգուտ։ Մի խոսքով, մի լավ նսեմացրեց, ստորացրեց թոշակառուներին 20 հազար դրամի օրինակով։ Ոչ միայն նսեմացնում ու ստորացնում է թոշակառուներին, այլև ծաղրի է ենթարկում։ Հիշում եք, նախորդ անգամ ասում էր՝ էդ ի՞նչ տարիքում եք, որ թոշակի հույսին մնաք, գնացեք, բիզնես սկսեք։ Թոշակառուների նկատմամբ ծաղր էր հենց 3 միլիոն դրամ պարգևավճարը պատգամավորներին։ Ինչո՞ւ 3 միլիոն․ «ինչ ա՝ նրանք մարդ չեն», իրեն հատուկ ցինիզմով պատասխանեց Ալեն Սիմոնյանը։ Նույնիսկ 20 հազարի դեպքում թոշակառուները մարդ չեն։ Նույն մերժողականությամբ սովի մեջ գտնվող արցախցիներին էր ասում՝ գնացե′ք, բադրջան աճեցրե′ք»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9202:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
15000:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
13200:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
7600:00
«Խլնքոտը մոռացել է, թե իրեն ինչպես էին անվանում 90-ականներին հոդված պատվիրողները». Սուրեն Ներսիսյան
287Երեկ, 23:06
«Երեկվանից 360-ից ավելի մարդ է արդեն միացել ՀԱԵ դեմ արշավը անհապաղ դադարեցնելու պահանջագրին». Կարեն Վրթանեսյան
210Երեկ, 22:36
«ՀՀ բանակի նոր համազգեստը». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
196Երեկ, 22:12
5 տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Վիգեն Էուլջեքջյանի և կնոջ հանդիպումը (տեսանյութ)
152Երեկ, 22:00
