Արագածոտնի թեմի հոգևորականների բնակարաններից առգրավված իրերը վերադարձվել են՝ բացառությամբ հեռախոսների և գումարների. «Ժողովուրդ»
![]() 186 Երեկ, 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ամանորից մի քանի օր առաջ Նախաքննական մարմինը Արագածոտնի թեմի հոգևորականների բնակարաններից առգրաված իրերը վերադարձրել է՝ բացառությամբ անձնական հեռախոսների ու առգրավված գումարների: Հայտնել էինք, որ շուրջ 1 ամիս շարունակ փաստաբանները ահազանգում էին, որ հոկտեմբերի 15-ին իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգևորականներին, այլև նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսներ, երեխաների պլանշետներն ու այլ անձնական իրեր։ Խուզարկությունները տեղի էին ունեցել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Դեպքից հետո փաստաբանները նշել էին, որ առգրավված իրերի մեջ կային անձնական և ընտանեկան բնույթի նյութեր, որոնք կապ չունեն քրեական գործի հետ։ Եվ ահա ամիսներ առաջ առգրավված իրերի մի մասը հետ են վերադարձվել հոգևորականների հարազատներին, իսկ հեռախոսներն ու գումարները դեռ չեն վերադարձրել։ Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ քրեական վարույթով ։ Նախաքննության ընթացքում կաթողիկոսի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ընտրական հավաքին կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը խոչընդոտելու համար, և 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար։ Նա կալանքի տակ է։ Վերջինիս հետ մեղադրյալ է ևս 2 անձ՝ թեմի հաշվապահն ու Արագածոտնի թեմի դիվանապետը»։ |

«Ազնվականությունը կերպարով չի ստեղծվում. այն կամ կա, կամ չկա». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
20700:48
«Վերջին 8 տարում քանի՞ Նիկոլ Փաշինյան եք հայտնագործել». Վահե Սարգսյան (տեսանյութ)
17600:36
«Վաշինգթոնն ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե Իրանի կառավարությունն սկսի սպանել ցուցարարներին». Թրամփ
251Երեկ, 23:56
«Նույն մերժողականությամբ սովի մեջ գտնվող արցախցիներին էր ասում՝ գնացե′ք, բադրջան աճեցրե′ք». Ժաննա Ալեքսանյան
216Երեկ, 23:30
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ է կատարվել
132Երեկ, 23:00
«Դեռ շատ երկար ենք հիշելու՝ ի տարբերություն քո մոգոնած տաֆտոլոգիաների». Արմեն Հովասափյան
217Երեկ, 22:54
ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է տասնյակ երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը
255Երեկ, 22:40
«Պատկան մարմինները պարտավոր են վերացնել այս խնդիրը». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
225Երեկ, 22:12
