Սիրիական բանակը կհարվածի ՍԴՈւ-ի դիրքերին՝ պարետային ժամի սկսվելուց հետո․ #SANA

1765
Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 15:07
Սիրիական բանակը հայտարարել է Հալեպում քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի (SDF) դիրքերի վրա հարվածների մասին, հաղորդում է SANA-ն։
«Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերում ժամը 13:30-ից (Երևանի ժամանակով 14։30) կսահմանվի պարետային ժամ։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ SDF-ի դիրքերին։ Սիրիական բանակը ժամը 13:30-ից (Երևանի ժամանակով 14։30) կսկսի գործողություն, որի թիրախը SDF-ի դիրքերն են վերոնշյալ թաղամասերում», - SANA-ն մեջբերել է օպերատիվ շտաբի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և սիրիական բանակի միջև: Ավելի վաղ, BBC-ն հաղորդել էր, որ բախումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00