ՊՆ պաշտոնյան շուրջ 160 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն է կատարել
![]() 248 Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 16:12 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը հափշտակել է փաստացի իր տիրապետմանը հանձնված և զորամասերի պահեստներում պահվող առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ, որոնցից յուրաքանչյուրն իր արժեքից շուրջ տասն անգամ ցածր գնով՝ 50-450 հազար ՀՀ դրամով վաճառել է Երևան քաղաքի բնակչին: Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմել է ջերմատեսիլ սարքը հանձնած լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող պաշտոնական փաստաթղթեր: Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու և իրացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է ներկայացվել նաև ջերմատեսիլ սարքերի գնորդին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Հաշվի առնելով, որ վերը նշված ջերմատեսիլ սարքերը հափշտակվել են Պաշտպանության նախարարությունից, դրանք հայտնաբերելու և նախարարությանը վերադարձնելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք կասկածելի հանգամանքներում ջերմատեսիլ նշանոցներ ձեռք բերած լինելու կամ այդ մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

«Կանգնի՛ր, մարդավարի ասա՝ այսքան եմ կարողացել բանակցել»․ Տաթևիկ Հայրապետյան
10117:12
«Փոխնախարարի երկաթյա տրամաբանությամբ աշխատավարձն էլ հույժ պետական գաղտնիք է»․ Արեգ Սավգուլյան
8917:06
«Դժվար է դիտել, երբ ձեռքերդ կապված են, ներկայությունդ չկա, մարդիկ ինչ ուզում, ասում են. պետք է պատասխան տան». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
11916:36
«Ներկայացնում եմ Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկի կարծիքը»․ Զարուհի Փոստանջյան (լուսանկար)
10116:30
«Մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք». Վահագն Չախալյան (տեսանյութ)
16215:54
«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում «փոխանակման» տրամաբանության մասին խոսելուց»․ Հակոբ Բադալյան
12815:48
«Մեր գերիների վերադարձի ֆոնին հայկական բանտերում շարունակում են ռեժիմի գերության մեջ մնալ շուրջ 3 տասնյակ անձինք»․ Նարեկ Սամսոնյան
12715:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7315:30
