«Մեղադրողներին ասում եմ՝ եթե իրավական մասը շրջանցելու եք, տղամարդկություն ունեցեք՝ բարոյական մասը մի շրջանցեք». Բագրատ Սրբազան
![]() 287 Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 16:42 «Այս գործերի մեջ, որոնք կես աչքով եմ կարդացել, կան տեղեր, որտեղ նշվում է, որ խոսում են ինչ-որ մարդիկ, որոնց անուններ են վերագրված, և հանկարծ գալիս է մի տեղ և ասում են՝ չի լսվում: Արդյոք հնարավոր չէ, որ հենց այդ հատվածները կտրել, մաքրել են, խմբագրել են և գրել են՝ չի լսվում»,- Դատական նիստում ասել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: Նա ընդգծել է, որ ամբողջ գործը համարում է, որ գոյություն չունեցող է, եթե գործի ամբողջ ծավալի՝ գաղտնալսումների գրեթե 30 տոկոսը չի լսվում: «Չլսվող և փորձաքննություն չանցած գաղտնալսումներով ո՞նց եք այս մարդկանց ինչ-որ բան վերագրում՝ ինձ էլ ներառյալ: Դուք եք արել ուրեմն, ով ստեղծել է այս գործը, ինքն էլ արել է. իր տանը նստել է, որոշել է՝ պետք է ձայներ ձայնագրի, սա անի, նա անի և ներկայացնի որպես փաստ»,- նշել է Բագրատ Սրբազանը և, դիմելով մեղադրողներին, ասել. «Մեղադրողներին ասում եմ՝ եթե իրավունքը շրջանցելու եք իրավական մասը, բարոյական մասը տղամարդկություն ունեցեք՝ մի շրջանցեք: Եթե բարոյական մասն եք շրջանցելու, իրավական մասը շրջանցեք: Երկուսից մեկը ընտրեք»: Ելույթից հետո Դահլիճը ծափահարեց Բագրատ Սրբազանին: |

«Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
10518:48
Իսրայելը հայտարարել է Իրանի կառավարական օբյեկտների վրա հարվածների մեկնարկի մասին
12318:43
«Իսրայելում համեմատել են պատերազմի հետևանքները 12-օրյա պատերազմի տվյալների հետ». Արմեն Պետրոսյան
13018:00
«Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին»․ Տաթևիկ Սողոյան
12317:54
«Սա՞ է ՔՊԿ-ի «կառավարումը»»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
14216:54
Մկրտիչ Սրբազանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն և բացակայության արգելք (տեսանյութ)
14016:42
ՌԴ-ում Իրանի դեսպանը հերքել է Մոջթաբա Խամենեիի՝ Մոսկվայում բուժվելու լուրերը
16316:39
«Կարգալույծներն ամենապաշտպանվածն են»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
9316:30
