«Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
![]() 307 Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 16:54 «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից․ այս մասին «Արմլուր»-ին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Վերջինիս ազատումը պայմանավորված է 2025 թվականի նոյեմբերի 28-ին Տավուշի Զորական գյուղի մի խումբ բարձր դասարանի աշակերտների կողմից քոլեջում սովորող տղային ծեծելու և նվաստացնելու դեպքի հետ, որի մասնակիցներից մեկը, ըստ տարածված տեղեկությունների, ՔԿՀ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Հիշեցնենք, որ վերոնշյալ դեպքի տեսանյութը, որը նկարահանվել է ծեծկռտուքի մասնակից անչափահասների կողմից, տարածվել է սոցցանցերում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ անչափահասներ ծեծում և նվաստացնում իրենց հասակակցին՝ ամբողջ ընթացքը տեսանկարահանելով։ Դեպքի մասով Քննչական կոմիտեն 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Դատարանը նրանցից մեկին 1 ամսով, երեքին՝ 20 օրով կալանավորելու որոշում է կայացրել, իսկ անչափահասներից մեկի նկատմամբ սահմանվել է տնային կալանք։ |

«Հավաքվել են, որ արդարացնեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու դավաճան քաղաքականությունը». Նարինե Մկրտչյան
3919:24
«Մարդը 1 ամիս է Շրի Լանկայում լողազգեստով նկար է գցում, նշանակում է՝ տոմս կարա առնի, հետ գա»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6419:12
«Դիակների վրա պար եկողներ». Սաթիկ Սեյրանյան (լուսանկար)
9219:00
«Արման Թաթոյանը ցույց է տալիս, որ տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի առաջխաղացում». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
10118:06
«Անչափահասն ապտակել է ինձ». Լիանա Զուրաբյան (տեսանյութ)
14017:30
«Ի՞նչ ռեսուրսներով է երկիրը դիմակայելու առաջիկա քաոսին»․ Վարդ Սիմոնյան
14117:12
Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվեց (տեսանյութ)
13116:36
«Վահագն Չախալյանն ունի շտապ բժշկական օգնության կարիք»․ Կարեն Վրթանեսյան
9816:06
