«Վահա՛գն, դու դեռ քաշ պետք է հավաքես». Ալիկ Ալեքսանյան

«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը, ֆեյսբուքյան իր էջում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, նշել է. «Վահա՛գն, դու դեռ քաշ պետք է հավաքես՝ կիլոգրամներ չէ, քաղաքական կշիռ»:
Հիշեցնենք՝ նախօրեին Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ««Ֆակտոր» և «Ազատություն» լրատվականները պատրաստակամություն են հայտնել հյուրընկալելու իմ և Նարեկ Կարապետյանի բանավեճը։
Մնում է՝ պարոն Կարապետյանը համաձայնի իմ ու թիմակիցներիս ՆԿԱՐՆԵՐԻ հետ բանավեճից անձամբ ինձ հետ բանավիճելու անցնելու։
Իհարկե, ընտրությունը իրենն է, կարող է հերթական նկարս տպել ու միայնակ բանավիճել, հաղթել բանավեճում։ Բայց դե արդեն որպես իրական բանավեճից փախած մեկը, որը սակայն երկու րոպեն մեկ պնդում է, որ իրենք ուժեղ են, շատ ուժեղ, անսահման ուժեղ։ Երևի ուժեղությունն ապացուցելու համար հաջորդ անգամ թղթի վրա փիղ կնկարեն ու կճղեն»:

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00