«Ձեր տապալումները պարտակելու համար պարտադիր ժամկետային զինծառայողների ծառայությունը մի՛ թերագնահատեք»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ-ն այն եզակի երկրներից է, որը ռազմականացման միջազգային միտումների, զինվորական ծառայության նկատմամբ ձևավորվող նոր պահանջների և ահագնացող տարբեր սպառնալիքների պայմաններում գնում է պարտադիր ժամկետային զինծառայողների թվի՝ շուրջ 25%-ով կրճատման։
Վերջերս, ենթադրաբար, «վերևից» իջնող հիմնավորումներ եմ լսում այն մասին, թե ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելը նաև մեծացնում է մարտական խնդիրներ լուծելու արդյունավետությունը։
Որևէ մեկը չփորձի ստվեր նետել պարտադիր ժամկետային զինծառայողների և վերջին երեք տասնամյակներում նրանց կողմից իրականացված ծառայության վրա։
Մարտական հերթապահության կրումից, դիվերսիաների հետմղումից մինչև լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեր ժամկետային զինծառայողները և՛ ՀՀ սահմանների, և՛ Արցախի ուղղությամբ իրականացրել են փայլուն օպերացիաներ ու գործել հերոսական սխրանքներ։ Պատահական չէ, որ նրանցից շատերը արժանացել են պետական բարձր պարգևների։
Ուստի ձեր տապալումները և վնասակար փոփոխությունները պարտակելու համար պարտադիր ժամկետային զինծառայողների արժանիքներն ու ծառայությունը մի՛ թերագնահատեք, առավել ևս՝ մի՛ մոտեցեք դրանց վերապահումներով»։

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00