«Լավ է՝ չեք պարտադրում, որ ազգովի շնորհակալություն հայտնենք»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարտությունից և խաղաղության պարտադրումից հետո, բնական է, որ հայ-ադրբեջանական տնտեսական շփումներ պետք է լինեն: Համաձայն եմ և այդ մասին գրել եմ բազմիցս, որ երկու երկրների միջև տնտեսական գործակցությունը նաև լուրջ անվտանգային բաղադրիչ ունի: Բազմիցս եմ նաև գրել, որ, այո, Երևան-Բաքու տանելի հարաբերությունների դեպքում միայն կարող ենք հույս ունենալ, որ գերիները կամ նրանցից մի քանիսն ավելի շուտ տուն կվերադառնան: Այդ հարցով ավելի լավ է խոսել ուղիղ Ադրբեջանի հետ, քան գնալ և տարբեր խորհրդարաններում լոբբինգ անել: Լոբբինգը հաճախ աշխատում է դիվանագիտության դեմ, հատկապես երբ այն հրապարակային է արվում:
Բայց, պետք է կրկնեմ, որ նաև չպետք է մեր պարզ մարդկային ինքնասիրությունը և ազգային արժանապատվությունը ամեն օր գետնով տրվի:
Պաշտոնական քարոզչությունը հիմա էլ սկսել է ավետել ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակի տեղ հասնելու մասին: Մեր համապատասխան նախարարը, որ օրումեջ այդ թեմայի մեջ է, պետք է ավելի նրբանկատ լինի: Եթե խոսքը լիներ Հայաստանից Ադրբեջան, ասենք, տասը շիշ կոնյակ կամ գինի արտահանելու մասին, ապա դա ընկալելի կլիներ: Ադրբեջանական արտադրանքի լոբբինգը պետք է անի Բաքուն և ոչ մեր կառավարությունը կամ անհատ նախարար:
Նաև մի բան եմ նկատել: Մեր իշխանություններն ու նրանց խոսնակները նեղվում են, որ ֆեյսբուքում քննադատում ենք Ադրբեջանին:
Սա դեռ ոչինչ: Ասում են՝ խաղաղություն չէիք ուզո՞ւմ, էնա վարչապետ Նիկոլ Փաշինյանը բերել է այդ խաղաղությունը:
Լավ է՝ չեք պարտադրում, որ ազգովի շնորհակալություն հայտնենք:
Վախենամ այդ օրն էլ կարող է գալ»:

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00