«Լևոն Տեր-Պետրոսյանին ուրացել են շատերը, ինքը՝ երբեք»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ միակը։ Չեմ թվարկի, թե երբ, որտեղ և որ դեպքերում է Առաջին Նախագահը միակ. ով գիտի՝ գիտի, իսկ ով չգիտի՝ դժվար թե այլևս երբևէ գիտակցի։
Միայն մեկը կընդգծեմ։
Լևոն Տեր-Պետրոսյանին ուրացել են շատերը, ինքը՝ երբեք։ Նույնիսկ իր ամենաոխերիմ հակառակորդներին բնութագրելիս նա անպայման ընդգծել ու ընդգծում է նաև նրանց արժանիքները։ Նույնիսկ, ըստ իս, երբեմն չափազանցում է։
Պատմությունն իրո՞ք ամեն ինչ իր տեղը կդնի։ Ես լավատես չեմ. շատ երկար տևեց անբարոյականության, անազնվության, ուրացման ճանապարհը և դեռ շարունակվում է, և դեռ շարունակվելու է։ Առավե՛լ քստմնելի ձևով ու չափով, քան մինչ օրս է եղել։ Վախենամ՝ սա ողբերգական մոլորություն չէ, գիտակցաբար ընտրված ճանապարհ է։
Գուցե 88-ականների մեր սերունդը Գերտրուդ Սթայնի ասած՝ հենց այն «կորուսյալ սերո՞ւնդն» է։ ...Ի՞նչ արած։
Սիրում եմ Ձեզ, պարոն Նախագահ»։

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00