«Հանրությանը պառակտողը ձեռքերով սարքած սիրտիկներով ասում է, թե սիրում է բոլորին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է պառակտել Հայ առաքելական եկեղեցին, աշխարհասփյուռ հոգևոր կառույցը կոչում է Հայաստանյաց Սուրբ եկեղեցի, այսինքն՝ փորձում է այն դարձնել հայաստանյան կառույց։ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն կիրակի կմասնակցի Հայաստանի տարբեր բնակավայրերի եկեղեցիներում մատուցվող պատարագների, եթե տեղի բնակիչները եկեղեցու քահանայի հետ պայմանավորվեն, որ պատարագի ընթացքում կաթողիկոսի անունը չի հնչելու։ Դրանով Նիկոլ Փաշինյանը մարդկանց դրդում է հակաօրինական, հակասահմանադրական գործողությունների։ Փաշինյանը միլիոնավոր դրամների պարգևավճարներ է բաժանում վատ աշխատող բարձր պաշտոնյաներին, սակայն սուտ պատճառաբանություններով հրաժարվում է բարձրացնել կենսաթոշակառուների խղճուկ թոշակները։ Հանրությանը պառակտող Փաշինյանն ասում է, որ սիրում է բոլորին, ձեռքերով սարքած սիրտիկներ է ուղարկում»։

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00