«Սրանց համար լավ ղարաբաղցին ընդդիմադիր ղարաբաղցին է». Արուսյակ Ջուլհակյան

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն կարդում եմ՝ «Արցախի տեղեկատվական շտաբ» կոչվող էջը հայտնում է, որ իրեն Արցախի նախագահի ժպ համարող մեկը Արցախի հերոսի կոչումից զրկել է Կարեն Շաքարյանին: Գուգլ եմ անում, տեսնեմ՝ ով է Կարեն Շաքարյանը: Պարզվում է՝ Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր է, որը մասնակցել է Սուրբ Ծննդյան առիթով արված ուխտերթին, ինչի պատճառով էլ, ակնհայտորեն, արժանացել է նման վերաբերմունքի:
Հերթական անգամ արձանագրում ենք, որ սրանց համար լավ ղարաբաղցին ընդդիմադիր ղարաբաղցին է: Քաղաքականապես չեզոքը կամ իշխանական հայացքներ ունեցողը, կամ նման կերպ ընկալվողը այլևս «դավաճան ղարաբաղցի» է: Լավ հերոսն ընդդիմադիր հերոսն է, ճիշտ այնպես, ինչպես հերոսածին մայր/հայր է միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողը: Քաղաքականապես չեզոքը կամ իշխանամետն այլևս հերոս չէ, հերոսածին չէ: Ու հետո մեծ մեծ փրթում են արժեքներից, հասարակությունը պառակտելուց, սև ու սպիտակից: Սա է ձեր էությունը:
Հ.Գ. «Արևմտյան Հայաստանի նախագահ» Արմենակի ականջն էլ կանչի»:

«Ազնիվ չէ սեփական ձախողումները արդարացնել ՀՀ սահմանների սահմանազատման բացակայությամբ». Արա Պողոսյան
4802:00
«Պետք է տարանջատել Եվրոպան Փաշինյանից, եվրոպականացումը՝ հակառուսականությունից, եվրոպամետ իշխանությունը՝ եվրոպական պետությունից». Վլադիմիր Մարտիրոսյան
5401:00
«Ուիթքոֆը և Քուշները Մոսկվա են բերում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու առաջարկ». Թրամփ
11800:01
«Թրամփը մշակում է Մերձավոր Արևելքի հետպատերազմյան ռազմավարությունը». #Axios
116Երեկ, 23:25
«Ի՞նչ է քննարկել ՀՀ դեսպանը քրիստոնյա սիոնիստների ցանցի հետ առնչություն ունեցող պաշտոնյայի հետ». Հակոբ Բադալյան
78Երեկ, 22:48
«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին». Զախարովան Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է Բուլգակովի խոսքերով
193Երեկ, 20:13
«Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 5-ին». #Axios
165Երեկ, 18:01
«Երեք փակուղիները ճոճում են Նիկոլի իշխանության հիմքերը»․ Նարեկ Մալյան
115Երեկ, 17:18