«Կոչ եմ անում ընդդիմությանը՝ համախմբվել, շտաբ ստեղծել և հանրաքվե անցկացնել». Հրանտ Բագրատյան
![]() 307 Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ., 18:36 «Հետո չասեք՝ մենք մեղք չունենք, թուրքերը գալիս, մեզ ցեղասպանում են: Մեղք ունեք, ձեզ կարգին պահեք սիրելի հարենակիցներ: Խորապես հասկացեք՝ դուք դուրս եք գալիս արժեքների դեմ, որից հետո Հայաստան, հայություն չկա, իդենտիֆիկացիա չկա»,- «Հայելի ակումբ»-ում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քայլերին: Նա ընդգծել է, որ իրենք էլ են հարյուր անգամ քննադատել այդ եկեղեցուն. «թերություններ եղել են միշտ, բայց միշտ ասել ենք՝ սա առաջին քրիստոնեական եկեղեցին է, հայերը այդ հավատը ընդունել են առաքյալներից»: «Հիմա դուք դուրս եք եկել ամենասուրբ բանի վրա, որ ունենք, դա էլ եք ուզում վերացնել: Վստահ եմ, որ ժողովուրդը դա թույլ չի տա...Մենք անընդհատ չենք կարող սպասել, որ Նիկոլ Փաշինյանը հարձակվում է, մի բան է անում, մենք էլ պաշտպանվում ենք: Պարզապես մենք պետք է հանրաքվե անցկացնենք, որ խախտվում է մեր սահմանադրական խղճի իրավունքը: Սովորական մարդկանց թույլ չեն տալիս, որպեսզի նրանք գնան եկեղեցի, լսեն պատարագ և ծառայություն մատուցեն Քրիստոսին: Ես կոչ եմ անում ընդդիմությանը՝ համախմբվել, շտաբ ստեղծել և հանրաքվե անցկացնել»,-նշել է Բագրատյանը: Ըստ նրա՝ ընդդիմությունից ոմանք մտածում են, որ շատ մարդ կարող է չմասնակցել, «բայց հենց եկեղեցու հարցով դիմում ես, բոլորը արձագանքում են, հարաբերությունը 80-ը 1-ի վրա է, և այդ 1-ը, որը 80 անգամ փոքր է 80-ից, փորձում է հաղթել»: «Պարզապես պետք է մեխել տեղում այդ հակաեկեղեցական աղանդավորական շարժումը, որովհետև այն, ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, աղանդավորական շարժում է»,- հավելել է նա: |

«Մայր Աթոռ-Փաշինյան պատերազմում հաղթում է Սուրբ Էջմիածինը». Տաթևիկ Վիրաբյան
18203:06
«Կառավարության անդամների ստացած պարգևավճարներով հնարավոր չէ՞ր բոլոր թոշակառուների ձմռան ջեռուցման հարցը լուծել». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
13302:06
«Ողբերգությունից 3 տարի անց ունենք միայն մեղքը ներքևում փնտրող քննություն և նիկոլական վերևներին պաշտպանող լռություն». Սոնա Աղեկյան
13601:06
«Ամերիկյան ավիակիր խմբավորումը Իրանի ափերին կհասնի մոտավորապես հունվարի 25-ին». Արա Պողոսյան (լուսանկար)
17400:48
Չինաստանում ծնելիության մակարդակը կրկին ռեկորդային ցածր մակարդակի է հասել
33100:47
«Իրանը մահապատժի կասեցման համար Թրամփին ոչ մի խոստում էլ չի տվել». Տիգրան Դավուդյան
13300:30
«Առաջին դեպքը չէ, որ Հայոց Եկեղեցու նշանակալից ժողովներն անցկացվել են հայրենիքից դուրս». Ռուբեն Մելիքյան
171Երեկ, 23:42
Ահաբեկիչներով լի բանտերն անցել են Սիրիայի կառավարության հսկողության տակ. Իրաքը կենտրոնացրել է ուժերը
173Երեկ, 23:24
