««Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով ձերբակալվել է «Կուկ» մականունով Արթուր Ասրյանը»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով ձերբակալվել է «Կուկ» մականունով Արթուր Ասրյանը
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Չաղ Ռուստամի հոր սպանության գործով ձերբակալված անձը քրեական աշխարհում հայտնի «Կուկ» մականունով Արթուր Ասրյանն է։
«Իշխանության» հետ զրույցում Ասրյանի մտերմիներից մեկն ասաց, որ «Կուկին» մի քանի օր առաջ կալանավորել էին մեկ այլ քրեական վարույթի շրջանակում։ Պարզվում է՝ Ասրյանը մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով գտնվել է տնային կալանքի մեջ, որի ընթացքում ոտքից պոկել է պրոբացիայի ծառայության սարքը եւ դիմել է փախուստի։ Սեպտեմբերից նա գտնվում էր հետախուզման մեջ։ Չաղ Ռուստամի հոր սպանությունից օրեր անց Ասրյանին հայտնաբերել եւ դատարանի որոշմամբ կալանավորել են։
«Իշխանություն» լրատվականը «դատալեքս»-ից տեղեկացավ, որ Արթուր Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու, ինչպես նաև ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար։ Ըստ գործի նյութերի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 53-րդ շենքի հետնամասում գտնվող այգում, նա ապօրինի կերպով ձեռք բերված ատրճանակից կրակոցներ է արձակել չորս անձանց՝ Դավիթ Տոնոյանի, Տիգրան Թամրազյանի, Վարդան Փաշինյանի և Տարոն Թամրազյանի ուղղությամբ։ Նշենք, որ հիշյալ անձանցից երկուսը հանդիսանում են օրենքով գող Կանևսկոյի ազգականները»։

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00