«Իրավապահ համակարգը ծառայում է անօրինությանը»․ Ժաննա Ալեքսանյան

304
Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ., 23:08
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դատարանը 3 ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Սա բացահայտ մարտահրավեր է հանրությանը՝ ինչ ուզենք կանենք, ինչքան ուզենք բանտում կպահենք։ Ոչ թե արդարադատություն, այլ պատիժ։ Պատիժ, որ վայելի անպատիժ Ալեն Սիմոնյանը։ Հենց վերջինս էր հաղորդում ներկայացրել տղաների դեմ, ավելի շուտ հրահրել այս քրեական գործը։ Նա առաջինն էր տղաներին վիրավորել՝ «շան լակոտ, լածիրակ» անվանել, ու ստացել վերջիններիս կոշտ պատասխանանը։ Իսկ ինչ անել, երբ բարձր պաշտոն զբաղեցնող անձը թքում է մարդու վրա կամ վիրավորում և անպատիժ է մնում, երբ գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում, երբ իրավապահ համակարգը ծառայում է անօրինությանը։ Ստիպված ես քո ձևով արձագանքել»։
Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00