«Եթե վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ Մայր Աթոռի կողքին»․ Սերոբ քահանա Ազարյան

Ամերիկաբնակ հոգևորական Սերոբ քահանա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բոլոր այն «հոգեւորականները» որոնք փողի դիմաց ծախում են իրենց հոգեւոր կոչումը, պարպւում են իրենց մարդկութիւնից եւ հայութիւնից, վաճառում են իրենց խաչը նիւթի դիմաց՝ եւ անհամար հայորդիների թափած արիւնը պաշտօնի, աթոռի եւ երկրաւոր խոստումների դիմաց, եւ միանում են դաւաճանախմբին որոնք ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՒԱՏՔ եւ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ ծախեցին, թող ինքնուրոյն դուրս գան իմ բարեկամների շարքից, քանզի եղբայր չեն ինձ, եւ դաւաճան են այս Հայրենիքին, այս ազգին եւ նրա բոլոր նպատակներին, ոգիին, եւ անցնում են թշնամու շարքերը։
Եթէ վերջին հոգեւորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հաւատամքին, նպատակներին, մեր նահատակների թափած անգին արեան, մեր պատմական եւ ներկայ Հայրենի հողին եւ դրա սրբութեան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ դրա անսասանութեան կողքին։
Ահա ժամանակն է իմանալու թէ ովքեր են տաք կամ պաղ ըստ Յայտնութեան սրբատառ տողերին, ովքեր են գաղջ կամ անտարբեր այս ազգի արեան համար, եւ ովքեր են որ մի քանի դոլարով պատրաստ են ծախելու իրենց էութիւնը»։

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00