«Առողջապահական ռոմանտիկա՝ 2000 դրամի շրջանակում»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է պոլիկլինիկա և հայտարարել․
«Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում՝ ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը՝ յուրաքանչյուր պացիենտի առողջության պահպանման ու վերականգնման գործում»։
Շատ գեղեցիկ ձևակերպում է։
Միայն մի «փոքր» մանրուք է բաց թողնված․ այդ «բարձր գնահատվող» մասնագիտական դերն ու առաքելությունը ապահովագրական համակարգում արժե 2000 դրամ։
Այո՛, ըստ գործող մեխանիզմի՝ բժշկի խորհրդատվությունը պետական առողջապահական ապահովագրության շրջանակում փոխհատուցվելու է ընդամենը 2000 դրամով։
Համեմատության համար հիշեցնեմ, որ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում (որը, ի դեպ, գտնվում է նույն նախարարության ենթակայության ներքո) բժշկի խորհրդատվության արժեքը կազմում է 10․000–25․000 ՀՀ դրամ։
Սիրելի բժիշկներ, ստացվում է, որ
նախարարը ձեզ սիրում է, հպարտանում է ձեզնով, բարձր է գնահատում ձեր առաքելությունը,
բայց ձեր ամենօրյա նվիրված աշխատանքը պետական մակարդակով գնահատվում է 2000 ՀՀ դրամ։
Հ․Գ․ Կխնդրեմ բժիշկներին մեկնաբանել՝
ի՞նչ է իրականում նշանակում «բժիշկ մասնագետի ընդլայնված խորհրդատվություն» և ինչով է այն տարբերվում «սովորական» խորհրդատվությունից՝ բացի անվանումից և գնից»։

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00