1 տոննա կոկաինի գործով ևս մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. «Ժողովուրդ»
![]() 106 Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ., 09:30 «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 1 տոննա կոկաինի հանրահռչակ քրեական գործով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից բացի ևս մեկ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվել։ Հայտնել էինք, որ Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային՝ 1 տոննա կոկաինի քրեական գործը դատարանում է: Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Գնել Գասպարյանին: Քրեական գործով մեղադրյալի աթոռին են 5 անձ։ Սամվել Սեմյոնի Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև խմբի կազմում, նախնական համաձայնությամբ թաքցնելով մաքսային հսկողությունից ՀՀ պետական սահմանով ապօրինի է տեղափոխել վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոցը: Մեղադրյալներ են Մելիտա Ղազարյանը, Լևոն Աթաջանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը , Գագիկ Բադալյանը: Հիշեցնենք, որ գործի շրջանակում ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի փաստացի սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ընկերության տնօրեն Լևոն Աթաջանյանը (ՌԴ քաղաքացի) և պահեստապետ Ս.Գ-ն ներգրավված են եղել նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ մեկ տոննա կոկաին ներմուծելու ու իրացնելու գործընթացում: Ավելին՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսների նկատմամբ կիրառվել էր կալանք. նրանք ավելի ուշ ազատ արձակվեցին։ Հավելենք, որ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսի 27-ին, ինչը քաղաքական առումով գործին հավելում է լրացուցիչ ստվեր։ Սկզբում հաղորդվեց՝ մոտ մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել, ապա ԱԱԾ տնօրենը ԱԺ-ում հստակեցրեց՝ իրական քաշը 788 կգ է, 42 արկղ, յուրաքանչյուրը՝ 20-25 կգ, որը հաստատվել էր փորձաքննությամբ։ Բայց գործի ճշգրտումը չփրկեց իրավապահ համակարգին իրավական քաոսից։ Մոտ 2 տարի Քննչական կոմիտեն չուներ հստակ ճանապարհ՝ գործը տանի դատարան, թե դադարեցնի հետապնդումը, արդյունքում գործը մտավ դատարան։ Ինչ է սպասվում՝ կհետևենք գործի ընթացքին»։ |

«Կանգնի՛ր, մարդավարի ասա՝ այսքան եմ կարողացել բանակցել»․ Տաթևիկ Հայրապետյան
10117:12
«Փոխնախարարի երկաթյա տրամաբանությամբ աշխատավարձն էլ հույժ պետական գաղտնիք է»․ Արեգ Սավգուլյան
8917:06
«Դժվար է դիտել, երբ ձեռքերդ կապված են, ներկայությունդ չկա, մարդիկ ինչ ուզում, ասում են. պետք է պատասխան տան». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
11916:36
«Ներկայացնում եմ Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկի կարծիքը»․ Զարուհի Փոստանջյան (լուսանկար)
10116:30
«Մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք». Վահագն Չախալյան (տեսանյութ)
16215:54
«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում «փոխանակման» տրամաբանության մասին խոսելուց»․ Հակոբ Բադալյան
12815:48
«Մեր գերիների վերադարձի ֆոնին հայկական բանտերում շարունակում են ռեժիմի գերության մեջ մնալ շուրջ 3 տասնյակ անձինք»․ Նարեկ Սամսոնյան
12715:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7315:30
