«Ձեր արածը լինելու է այն խարանը, որը կրելու եք մինչև ձեր կյանքի վերջը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանական մամլիչը երեկ անցավ նաև մի շարք քահանաների վրայով, ովքեր բավականին սինխրոն հանդես եկան հայտարարությամբ, որով հայտնեցին, թե համալրում են տիրադավների շարքները։ Սա ակնհայտ կոմպորմատային ու շանտաժային հերթական պարտիան էր, որը կիրառվեց թուլակամ ու ուխտադրուժ այդ «սաստավի» վրա, որոնք հրաժարվելով իրենց ուխտից, համալրեցին հակաքրիստոնիաների բանակը։
Դրան զուգահեռ՝ առաքելական եկեղեցու քահանայաց դասի մեծամասնությունը նախօրեին իրական ապտակ հասցրեց գլխավոր աղանդապետին և իր «գվարդիային»՝ ընդգծելով իրենց հավատարմությունը Վեհափառ Հորն ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավերժական ուխտին։ Այս կերպ քահանայաց դասը ցույց տվեց, թե ինչ է նշանակում որդիական հավատարմություն և հնազանդություն, և թե անառակաբարո վարքագծին, ինչպես պետք է գանահարել ու համարել եկեղեցուց դուրս։
Ես հասկանում եմ, որ քահանաներից շատերն իրենց հոգու խորքում լրիվ այլ բան են մտածում, և ինչ-ինչ թեմաների կուլ ենք գնացել ու ծնկել, սակայն տեղի ուենցող այս գործընթացը նաև ցույց է տալիս, թե ինչ անողնաշար ու թուլակամ դեմքեր կան եկեղեցու, ովքեր ծպտվել են քահանայական վեղարի տակ և կոնֆորմիստին բնորոշ կեցվածքով ձև բռնած ապրել։
Ձեզ ուղղակի բարձրաձայն ասում եմ, որ այս գեհենական ժամանակներն անցողիկ են, իսկ քրիստոնեությունը հավերժ․ այսօրվա ձեր արածը լինելու է այն խարանը, որը դուք կրելու եք մինչև ձեր կյանքի վերջը և ծնկաչոք Վեհափառից ներում հայցեք»։

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00