«Հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն այլ բան է պետք անել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հացադուլ հայտարարելու՝ Նարեկ Սամսոնյանի որոշումը լիովին հասկանալի է։ Անելու ուրիշ ի՞նչ էր մնում Նարեկին՝ ո՛չ արդարադատություն կա, ո՛չ պայքար։ Ի՞նքն էլ նստեր սպասեր ընտրությունների։ Չունի նա այդ հնարավորությունը։ Ոչ էլ սպասող տեսակ է։ Պայքարող է։ Ու այս փուլում այսպես է պայքարում։
Հետևաբար՝ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն այս պահին այլ բան է պետք անել՝ միանալ նրա պայքարին։ Դա կլինի ամենալավ ազդակը, որպեսզի Նարեկը դադարեցնի հացադուլը։
…Ժամանակ չկա։ Հացադուլը ոչ ոքի երկար մտածելու հնարավորություն չի թողնում։ Պետք է արդեն այսօր գործել։ Ահա այս կարևոր ուղերձը Նարեկը երեկ հղեց հանրությանն ու հատկապես ընդդիմությանը։ Նրա հացադուլն արագ գործելու կոչ է։ Արագ գործել, ոչ միայն իր, այլև ամբողջ երկրի ազատությունը նվաճելու համար։ Որովհետև ժամանակ իսկապես չկա։ Այսպես թե շարունակվեց, աչքներս չենք հասցնելու թարթել ու տեսնելու ենք, որ Նիկոլը կրկին զավթել է իշխանությունը»։

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00