«Իրավիճակն ունի ռիսկային տարրեր»․ Վարդան Ոսկանյան
![]() 326 Շաբաթ, 10 հունվարի, 2026 թ., 12:38 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ գիշեր՝ նախորդի հետ համեմատությամբ, ավելի պակաս ինտենսիվությամբ, բայց, այսուհանդերձ, Իրանում շարունակվել են անկարգություններն ու բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Կրկին երկու կողմից կիրառվել է հրազեն, և կան զոհեր ու վիրավորներ, տեղի են ունեցել նաև հրկիզումներ։ Անկարգությունների վերաբերյալ հաստատված տեղեկատվություն կա Թեհրան, Մաշհադ, Քարաջ և Զահեդան քաղաքներից։ ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն չորրորդ անգամ խոսել է այն մասին, որ սպանությունների դեպքում ծանր հարված կհասցնի Իրանին։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գրասենյակը տարածել է այս երկրի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների համատեղ հայտարարություն, որով դատապարտել է Իրանի իշխանություններին։ Սա ցուցիչ է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում դուրս մնալ Իրանի շուրջ զարգացումների գործընթացից։ Իրանի գահընկեց շահի որդին տեսաուղերձով դիմել է ցուցարարներին գրավելու փողոցներ և շուրջօրյա մնալու դրանցում՝ խոստանալով վերադառնալ և լինել ցուցարարների կողքին։ Ակնհայտ է, որ վերջինս ցանկանում է իրեն ներկայացնել ցույցերի հիմնական առաջնորդ և ստանալ նաև ԱՄՆ նախագահի աջակցությունը, ինչը դժգոհություն է հարուցում իրանական սփյուռքի այլ ընդդիմադիր ուժերի շրջանում։ Համացանցն Իրանում անջատված է, սակայն իրանական լրատվամիջոցները պարբերաբար ստանում են հասանելիություն դրան՝ նյութեր և տեղեկատվություն տարածելու նպատակով։ Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Մայր Աթոռ-Փաշինյան պատերազմում հաղթում է Սուրբ Էջմիածինը». Տաթևիկ Վիրաբյան
14703:06
«Կառավարության անդամների ստացած պարգևավճարներով հնարավոր չէ՞ր բոլոր թոշակառուների ձմռան ջեռուցման հարցը լուծել». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11302:06
«Ողբերգությունից 3 տարի անց ունենք միայն մեղքը ներքևում փնտրող քննություն և նիկոլական վերևներին պաշտպանող լռություն». Սոնա Աղեկյան
12901:06
«Ամերիկյան ավիակիր խմբավորումը Իրանի ափերին կհասնի մոտավորապես հունվարի 25-ին». Արա Պողոսյան (լուսանկար)
16100:48
Չինաստանում ծնելիության մակարդակը կրկին ռեկորդային ցածր մակարդակի է հասել
30300:47
«Իրանը մահապատժի կասեցման համար Թրամփին ոչ մի խոստում էլ չի տվել». Տիգրան Դավուդյան
12400:30
«Առաջին դեպքը չէ, որ Հայոց Եկեղեցու նշանակալից ժողովներն անցկացվել են հայրենիքից դուրս». Ռուբեն Մելիքյան
161Երեկ, 23:42
Ահաբեկիչներով լի բանտերն անցել են Սիրիայի կառավարության հսկողության տակ. Իրաքը կենտրոնացրել է ուժերը
169Երեկ, 23:24
