«Ամենավտանգավոր մարդիկ գիտելիքների ցածր պաշար, բայց անսահման ամբիցիաներ ունեցողներն են»․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենավտանգավոր մարդիկ գիտելիքների ցածր պաշար, բայց անսահման ամբիցիաներ ունեցողներն են։ Նրանք իրոք հավատում են, որ ամեն ինչից հասկանում են, միայն իրենք գիտեն ճշմարտությունը, պատրաստ են «բարեփոխել» ամենքին ու ցանկացած ոլորտ, չկա այս աշխարհում որևէ գործառույթ, որ իրենք չկարողանան ստանձնել։
Նշվածն արդեն ունի իր գիտական հիմնավորումը։ Կարող եք ծանոթանալ Դանինգ-Կրյուգերի էֆեկտի մասին տեսությանը, ըստ որի մտածողության այս շեղումը տեղի է գտնում այն ժամանակ, երբ մարդիկ չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց կոմպետենտության մակարդակը գիտելիքների կամ գործունեության որոշակի ոլորտներում, և նրանք սխալմամբ իրենց համարում են ավելի կոմպետենտ, քան իրականում կան։ Այս տեսությունը կոչվում է նաև «հիմարության կետ»: Դա այն կետն է, երբ մարդիկ ունեն բավականաչափ տեղեկատվություն թեմայի վերաբերյալ անընդհատ խոսելու համար, բայց չունեն բավարար իմաստություն բոլոր փաստերը հավաքելու կամ թեմայի վերաբերյալ իրական հիմնավոր գիտելիքներ ձեռք բերելու համար։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործունեության որոշակի ոլորտներում չափազանց ցածր ունակություններ ունեցող մարդիկ ի վիճակի չեն հասկանալու, թե իրականում որքանով են ցածր իրենց ունակությունները: Այսպիսով, նրանք սկսում են գերագնահատել իրենց գիտելիքներն ու կոմպետենտությունը: Պարզ ասած, էֆեկտն առկա էր, երբ «մարդիկ չափազանց հիմար են, որպեսզի հասկանան, թե որքան հիմար են»։
Այս շեղման զոհերը երբեք երկու անգամ չեն մտածում քայլ անելուց առաջ, երբեք չեն տատանվում, չեն խորհրդակցում, չեն փորձում հաշվարկել հետևանքները»։

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
2715:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
3915:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
6114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
10714:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8014:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
6614:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7213:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7513:12