«ՀՀ-ում ինստիտուտներն ու Սահմանադրությունը պետք է վեր լինի անհատների քմահաճույքներից ու ցանկություններից». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում ինստիտուտներն ու Սահմանադրությունը պետք է վեր լինի անհատների քմահաճույքներից ու ցանկություններից:
Ընտրություններում իմ քվեն չեմ տվել Նիկոլ Փաշինյանի թիմին, բայց ընդունում եմ, որ 2021-ին ՔՊ-ն մեր ժողովրդի քվեով է եկել իշխանության: Իմ գրություններում պարտադիր գրում եմ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան»:
Ժամանակին բազմիցս գրել եմ, որ ՀԱԵ-ը իրավունք չունի ներքաղաքական պայքարի մաս կազմել, հիմա էլ եմ գրում: Լինելով ՀԱԵ-ի անդամ և կնքված, համաձայն եմ, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի քաղաքական պայքարի մեջ մտնելը սխալ քայլ էր և ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի դիրքորոշումը այդ հարցում ևս ճիշտ չէր:
ԲԱՅՑ:
Ես չեմ կարող չգրել, որ ՀՀ ընտրված իշխանությունները կոպտորեն խախտում են ՀՀ Սահմանադրությունը:
Իմ կարծիքով, սա շատ վտանգավոր միտում է: Ընտրված լինելը չպետք է թույլ տա Սահմանադրության խախտում:
Ինձ զարմացնում է, որ ՀՀ-ում քաղհասարակությունը կամ նրա ակտիվ հատվածը ուղղակի լռում է:
Լուսանկարում՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն սիրո և հանդուրժողականության օրերին»:

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
2715:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
3915:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
6114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
10714:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8014:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
6614:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7213:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7513:12