Արամ Ա-ն 2026թ-ը հայտարարել է «Հոգևոր կյանքի վերանորոգման տարի»
![]() 317 Կիրակի, 11 հունվարի, 2026 թ., 20:36 Այսօր ընթերցվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայրապետական հռչակագիրը։ Հայրապետը 2026թ-ը հայտարարել է «Հոգևոր կյանքի վերանորոգման տարի» եւ այսուհետ ամեն տարի Սուրբ ծնունդին հաջորդող կիրակի օրը պատարագի ժամանակ ընթերցվելու է նրա հայրապետական հռչակագիրը։ Արամ Առաջինն իր այս տարվա հռչակագրում նշել է, որ պարագայական որոշում չէ այս տարին հոգեւոր կյանքի վերանորոգմանը նվիրելը, այլ հրամայական անհրաժեշտություն՝ հաշվի առնելով հայի կյանքի մեջ հոգեւոր կյանքի առանցքային կարեւորության նահանջը։ Հայրապետը նշել է նաեւ, որ այսօր իրավիճակից ելնելով, հայ ժողովրդի մոտ հոգեւոր կյանքը չի ներկայացնում այն նույն կենսական վիճակն ու հարազատ պատկերը, ինչպես եղել է անցյալում։ «Հայ եկեղեցին դարձել է առավելապես ծիսակենըրոն, հետեւաբար, հրամայական եւ անյետաձգելի է ծիսական կյանքի բարեփոխումը՝ ներկա պայմաններին եւ պահանջներին համապատասխանեցնելով եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ։ Առանց անտեսելու ազգային արժեքների կարեւորությունը, անհրաժեշտ է, որ եկեղեցին հատուկ նախաձեռնություններով հանդես գա՝ շեշտը դնելով հոգեւոր արժեքների վրա»,– ասվում է հռչակագրում։ Աղբյուրը` Կիլիկի TV |

Թրամփի փեսան Դավոսում ցույց է տվել «Նոր Գազա»-ն (տեսանյութ)
3022:42
«2026թ-ին ՔՊ-ն երևանցիներին կտուգանի գրեթե այնքան, ինչքան նախատեսել են պարգևավճար ստանալ». Արշակ Սարգսյան
10822:00
«Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հեռանում են Ռուսաստանից». Ֆինլանդիայի նախագահ
17821:56
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից մեկնող լցանավի կալանման մասին
17721:37
«Հուսով եմ՝ այս գումարները չեն ուղղվի պարգևավճարների». Նարեկ Կարապետյան
12221:00
«Փորձել են առևանգել արցախցի փաստաբանի երեխային» Ռոման Երիցյան (տեսանյութ)
22320:54
«Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Շիրակի մարզը շարունակեց աղքատանալ». Դերենիկ Մալխասյան
15420:30
Հունվարի 26-30-ը Առաջավորաց Պահքն է
10520:24
