«Հայաստանում կռվել մենք ոչ մեկին թույլ չենք տա». Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԵՆՔ՝ ԱՆԿԱԽԱԿԱՆՆԵՐՍ, ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՆՔ
Մեր դիրքորոշումը Հայաստանի տարածքում «հիբրիդային» պատերազմի վերաբերյալ հետեւյալն է:
Մենք ինքնիշխան երկիր ենք, և երբ մենք իշխանության գանք, ի տարբերություն ներկա ստորաքարշ իշխանությունների և նրան սատարող հինգերորդ շարասյանը, մենք ոչ մեկին թույլ չենք տա Հայաստանում վարել հիբրիդային պատերազմ, լինի դա Ռուսաստանը, Արևմուտքը, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային որևէ այլ ուժ:
Հայաստանն ազդեցության գոտիների համար տաք թե սառը պատերազմի կռվադաշտ կամ փորձադաշտ չի:
Մեր քաղաքականությունը և մեր ինքնիշխանությունը ունենալու է հետևյալ բովանդակությունը. զբաղվեք ձեր աշխարհաքաղաքական կռիվներով որտեղ ուզում եք, բայց Հայաստանում կռվել մենք ոչ մեկին թույլ չենք տա:
Հայաստան կարող եք գալ ներդրումներով, տնտեսական նախագծերով, անվտանգության բնագավառում դաշնակցային առաջարկներով: Հայաստանը կարող է դառնալ տրանզիտային հանգույց բոլոր ուղղություններով և բոլորի համար, իրական կամուրջ տարբեր աշխարհաքաղաքական համակարգերի միջև համագործակցության համար:
Դա մեր նախընտրական ծրագրի գլխավոր դրույթներից է՝ մեր առաջարկած «Երկիր-Կամուրջ» հայեցակարգը:
Մենք պայքարելու ենք բոլորի դեմ, ով Հայաստան է բերում մեծ տերությունների միջև «պրոքսի» պատերազմ, զինվորագրվում որպես այս կամ այն բլոկի շահերի համար Հայաստանը զոհաբերելու պատրաստ լակեյ:
Մենք ենք նվաճել Հայասատանի անկախությունը և մենք էլ թույլ չենք տա, որ Հայաստանը կորցնի այդ անկախությունը, դառնալով ինչ որ բլոկի սատելիտ:
Կեցցե Հայաստանի հավերժ անկախությունն ու ինքնիշխանությունը»:

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
2715:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
3915:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
6114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
10714:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8014:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
6614:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7213:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7513:12