«Իրանում գոյություն ունի նման դեպքերի համար փոխհակակշռող երկու բանակ». Ապրես Զոհրաբյան

Արևելագետ Ապրես Զոհրաբյանը գրում է. «Հետևի կարմիր սարը Նախիջևանում է, իսկ իջևանատունը, ուր կանգնած եմ, պատկանել է հայ վաճառական խոջա Նազարին, իսկ հիմա Իրանի պատմամշակութային հուշարձանների ցանկում է։ Ես կրում եմ Ուկրաինայի դրոշը հիշեցնող շապիկ, որը գնել եմ պոետների քաղաք Շիրազից։ Սա ուշադրություն գրավելու համար գրեցի, իսկ հիմա անցնեմ բուն նյութին:
1.Եթե «գունավոր հեղափոխությունը» 10-12 օրում չի հասնում հաջողության, ապա այն կարելի է տապալված համարել։
2.«Գունավոր հեղափոխությունը», զենքը և բռնության կոչերը անհամատեղելի են։
3.Զինված հեղափոխության հաջողության համար անհրաժեշտ է, որ զինված հեղափոխականների զինուժը և հոգեբանական պատրաստվածությունը գոնե 10 տոկոսով համեմատելի լինի իշխանության համապատասխան կառույցների հետ։
4.Զինված հեղաշրջման հաջողության համար անհրաժեշտ է, որ իշխանական վերնախավի մոտ անհաղթահարելի հակասություններ լինեն։
Հիմա Իրանում
1. Արդեն 14 օր է զանգվածային բողոքի գործողություններ են առանց «հեղափոխական» նվաճումների, իսկ վաղը իշխանությունները պատրաստվում են իրենց կողմնակիցներին ցույցի հանել, որոնք, հնարավոր է, իրենց քանակությամբ գերազանցեն «գունավորերին»։
2.Ցուցարարների կողմից օգտագործվում են բռնության կոչեր և գործիքներ։
3.Զինված խմբերը չունեն անհրաժեշտ քանակի
և որակի զենք և հոգեբանական պատրաստվածություն ի համեմատ պատկան մարմինների։
4.Վերնախավում անհաղթահարելի հակասություններ չկան և բացի այդ, Իրանում գոյություն ունի նման դեպքերի համար փոխհակակշռող երկու բանակ։
Այս գրառումը կարդացողները իրենց եզրակացությունների մեջ ազատ են»:

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
2715:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
3915:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
6114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
10714:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8014:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
6614:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7213:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7513:12