Մակրոնը չկարողացավ համոզել պատգամավորներին` զորքեր ուղարկել Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ միասին «կամավորների կոալիցիայի» Փարիզի գագաթնաժողովում զորքեր ուղարկելու իրենց պատրաստակամության մասին հայտարարելով՝ Մակրոնը փորձել է համոզել խորհրդարանին՝ աջակցել իր նախաձեռնությանը։ Նախագահը երեք ժամ շարունակ պատգամավորներին ներկայացրել է իր փաստարկները, նույնիսկ՝ բացահայտելով որոշ «գաղտնի մանրամասներ»։
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիայի ներդրումը կկազմի 6000 ֆրանսիական «սվին»։ «Միջազգային զորախումբը» կարող է կազմել ընդհանուր առմամբ 10000 զինվոր։ Հրամանատարությունը կգտնվի Մոն-Վալերիենում՝ Փարիզի մոտ։
Le Monde-ի տվյալներով՝ զորքեր ուղարկելու գաղափարը չի ստացել Մակրոնին հակառակ ուժերի աջակցությունը։ Չնայած նախագահի հավաստիացումներին, որ զորքերի տեղակայումը տեղի կունենա միայն Ուկրաինայում և շփման գծից հեռու գտնվող տարածքներում և այն էլ՝ հակամարտության կարգավորումից հետո, ըստ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ֆաբիեն Ռուսելի, ֆրանսիական զորքերի տեղակայումը «կլինի ևս մեկ քայլ դեպի ռազմական սրացում և բոլոր եվրոպական երկրների հետագա ներգրավում հակամարտության մեջ»։
Ձախակողմյան «Ֆրանսիայի անհնազանդություն» կուսակցության ղեկավար Մաթիլդ Պանոն հայտարարել է, որ իր կուսակցությունը կպահանջի ՄԱԿ-ի մանդատ Ուկրաինայում ցանկացած զորակազմ տեղակայելու համար։ «Ազգային միավորում» խորհրդարանական խմբի ղեկավար Մարին Լը Պենը կիսում է այս դիրքորոշումը։
Մակրոնը պնդել է, որ եվրոպացիները «նշանակալի առաջընթացի են հասել այս ուժերի համար ԱՄՆ-ի աջակցությունն ապահովելու գործում»։ Խորհրդարանի անդամները մեծ կասկածամտությամբ են արձագանքել։
Ուկրաինայում գտնվող արևմտյան զորքերը Մոսկվայի կողմից կդիտարկվեն՝ որպես «սպառնալից միջամտություն»։
Մինչ Մակրոնը փորձում է համոզել խորհրդարանի անդամներին, Լոնդոնը հայտարարել է 268 միլիոն դոլար հատկացնելու իր պատրաստակամության մասին՝ օկուպացիոն ուժերի հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար։
Միջոցները պետք է օգտագործվեն «տրանսպորտային միջոցների, կապի համակարգերի արդիականացման, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նոր հնարավորությունների և անձնակազմի պաշտպանության լրացուցիչ սարքավորումների ներդրման համար՝ անհրաժեշտության դեպքում զորքերի տեղակայման պատրաստությունն ապահովելու համար։

«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
4422:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
5722:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
4822:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
7720:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
9220:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
9819:06
«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
9018:48
Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով կրկին տեղափոխել են դատարան. հետազոտվում են ապացույցները
9318:24