«Իրանում իրավիճակն ազդում է Հայաստանի հետ առևտրի վրա». Ժաննա Վարդանյան.
![]() 102 Այսօր, 01:00 Իրանագետ Ժաննա Վարդանյանն իր տելեգրամյան ալիքում գրում է. «Իրանում իրավիճակն ազդում է Հայաստանի հետ առևտրի վրա։ Դա կապված է փոխարժեքի հետ, ինչից էլ սկսվել են այս ցույցերը։ Սրա համար պատրաստել եմ գրաֆիկ, որը ցույց է տալիս, թե ինչ ապրանքներ են արտահանվում Հայաստանից Իրան և ինչ ապրանքներ են ներկրվում Իրանից Հայաստան։ Գրաֆիկը՝ այստեղ։ Առաջինը պետք է ֆիքսել, որ Հայաստան-Իրան առևտրի մեծագույն մասը բաժին է ընկնում «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքին, որով Հայաստանը ստանում է գազ՝ փոխարենը մատակարարելով էլեկտրաէներգիա։ Երկու կողմին էլ այս գործարքը օբյեկտիվորեն ձեռնտու է, և դրան քիչ բան է սպառնում։ Այս գործարքի մասերը՝ գազը և էլեկտրաէնեգիան, երկու կողմերից արտահանման հիմնական ապրանք են։ Հատկապես Հայաստանից Իրան արտահանման (գրաֆիկում՝ Export) դեպքում էլեկտրաէներգիան անառարկելի առաջատարն է։ Երկրորդ կարևոր կետը Իրանից Հայաստան ներկրվող շինանյութն է, որի հետ էլ կապված են խնդիրները։ Ուշադրություն դարձրեք, որ ներկրման (Import) գրաֆիկում մի քանի տեղ հանդիպում են «Iron or non alloy steel ...» անվանումներով ապրանքներ։ Դրանցից են, օրինակ, ամրանները և այլ շինանյութը։ Այս ապրանքների հետ կապված հիմա կան խնդիրներ։ Դրա մասին կարևոր հրապարակում կա FactorTV-ում, որում հայաստանցի գործարարը նշում է, որ ներկրումը փաստացի դադարել է նաև փոխարժեքային խնդիրների պատճառով։ Այստեղ, կարծում եմ, խնդիրները կարող են ավելի երկարատև լինել, որովհետև Իրանում կա մի քանի փոխարժեք։ Աղբյուրը` «Իրանն այսօր» |

«Ձեր գեները թուրքի են, բայց Միքայելը հայ է». Ալեքս Թովմասյան
003:06
«Արդեն բազմաթիվ բողոքներ կան ադրբեջանական բենզինի բացասական հետևանքների մասին». Նաիրի Հոխիկյան
9702:12
«Իրանում իրավիճակն ազդում է Հայաստանի հետ առևտրի վրա». Ժաննա Վարդանյան.
9601:00
«Դեկտեմբերին ՀՀ ՊՆ-ն ունեցել է զրո զորավարժություն և զրո դաշտային պարապմունք». Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
16100:42
Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը
14700:12
Թրամփը չի քննարկում Իրան ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը. Սպիտակ տուն
183Երեկ, 23:57
«Իրանում գոյություն ունի նման դեպքերի համար փոխհակակշռող երկու բանակ». Ապրես Զոհրաբյան
154Երեկ, 23:18
«Վաշինգթոնն ու Թել Ավիվը համակարգում են բողոքի ցույցերը՝ թե՛ ներսից, թե՛ դրսից». Մասուդ Փեզեշքիան
172Երեկ, 23:00
