«Կա ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված». Արամ Վարդևանյան
![]() 107 Այսօր, 09:54 Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից կատարվել էր բացառապես երկու գործողություն. 1) Մուտքագրվել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք-պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել Սամվել Կարապետյանին, 2) մերժել Սամվել Կարապետյանի Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու միջնորդությունը: Մեր փաստաբանական թիմի կողմից ևս ներկայացվել է և դեռևս ներկայացվելու են վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ, սակայն հարց է առաջանում՝ իրավապահ մարմինները, երբ կալանքի ու տնային կալանքի իրավունքների սահմանափակման ինտենսիվության աստիճանները ըստ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի նույնական են, ավելին Սամվել Կարապետյանի նկատմամբ այն կիրառվել էր հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներով՝ բողոքի հիմք, հիմնավորումն ինչպես պետք է ներկայացնեին: Պատասխանն ակնհայտ է, հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա բացառապես ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված...: Քաղաքական հետապնդման կոնկրետ այս աբսուրդը տևում է շուրջ 7 ամիս: Առաջիկայում կներկայացվեն այս զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Երկու կարգալույծ, մեկ հանգուցյալ»․ Կարապետ Պողոսյան
3611:24
«Այս սուբյեկտն էլի արտիստիզմով է զբաղված»․ Շիրազ Խաչատրյան
6211:12
Թրամփն իրեն ներկայացրել է՝ որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար (լուսանկար)
10111:00
«Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով է անցնում»․ Տիգրան Աբրահամյան
9010:48
«Խանութի տերը մաքրում է տարածքն ու ինձ ասում՝ սրա համար փող պետք է տաք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
13810:12
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Դոնալդ Թրամփի» ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ
10310:06
«Կա ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված». Արամ Վարդևանյան
9809:54
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
9809:48
