Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Նիկոլին միացած հոգևորականները քաղաքական գործընթացի մե՞ջ են, թե՞ դա հաշիվ չէ»․ Սոֆյա Հովսեփյան

«Նիկոլին միացած հոգևորականները քաղաքական գործընթացի մե՞ջ են, թե՞ դա հաշիվ չէ»․ Սոֆյա Հովսեփյան
361
Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ., 17:36

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստենք...
Այն մարդիկ, որոնք բարձրաձայն ու անընդմեջ խոսում էին, որ եկեղեցին չպետք է քաղաքականությամբ զբաղվի, որ սրբազաններն իրավունք չունեն նիկոլի հրաժարականը պահանջեն և այլն, այսօր շատ լուռ են կամ շատերը «բարենորոգում» են տենչում նիկոլի ու իրեն միացած հոգևորականների միջոցոցով:
Հիմա նիկոլին միացած հոգևորականները քաղաքական գործընթացի մեջ են, թե՞ դա հաշիվ չէ:
Դուրս է գալիս, ով իշխանություններին դեմ է, դառնում է դավաճան, քոչարյանական, սերժական կամ քաղաքական ու աթոռատենչ, իսկ նիկոլին միացողները՞ ...
Դե ես չասեմ ինչ են, իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է ...
Հա, բայց էն պաշտոն պահող խրտվիլակները, որ Աստծուց են խոսում, ավելի խնդալու են»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան