«Այս սուբյեկտն էլի արտիստիզմով է զբաղված»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուղիղ վեց տարի առաջ՝ հենց այս օրերին, երբ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կրկին մտել էին վտանգավոր սրման փուլ և տարածաշրջանը կանգնած էր նոր ցնցումների շեմին, Հայաստանի լեռնագնաց կառավարիչը Արտանիշ լեռան գագաթից զբաղված էր «տարածաշրջանային ուղերձներ» հղելով՝ հորդորելով ԱՄՆ-ին ու Իրանին զերծ մնալ կոնֆլիկտից։
Շատերի համար զվարճալի էր, բայց այդ անլուրջ պահվածքի և քաղաքական անպատասխանատվության բացահայտ դրսևորման գինն իրեն երկար սպասել չտվեց՝ ռեգիոնը խառնվեց իրար, տեղի ունեցավ 44-օրյա պատերազմ,
Արցախի կորուստ, մեր պետության անվտանգային հիմքերի փլուզում։
Ու ցավն այն է, որ այս ողբերգությունը միայն անցյալում չի մնացել։
Վեց տարի անց, երբ ռեգիոնում պատկերը շատ բաներով նույնն է, այս սուբյեկտն էլի արտիստիզմով է զբաղված․ սրտիկներ է ուղարկում իր հետևորդնորին, Էմինեմ է լսում, «խաղաղության» թեթևամիտ ժեստեր է անում այն դեպքում, երբ մեր շուրջը ձևավորվող իրականությունը շատ ավելի կոշտ է, շատ ավելի վտանգավոր, էլ չեմ ասում, որ իր ցանկացած պահվածք ու ժեստ հարևան պետությունները որպես ուղերձներ են հասկանում․..
Ոնց որ դեժավյուի ու նույն խայտառակ շրջապտույտի մեջ լինենք...»։

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
2715:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
3915:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
6114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
10714:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8014:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
6614:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7213:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7513:12