«Ձևավորվել է անոմալ ստատուս քվո՝ պետությունը մաշվում է, հանրային կյանքը՝ դեգրադացվում». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերափոխել լռողների լռությունը
Հայաստանյան այս աննորմալ վիճակը պահվում է ոչ թե «ուխտաերթի» կազմակերպիչների կամ դրա մասնակիցների ուժի կամ պայքարողների ոչ բավարար պայքարի շնորհիվ, այլ՝ լռողների լռության։
Մայր Աթոռում քացի տվողների քանակն ավելանալու էական պոտենցիալ չունի, տիրադավների «պատարագներին» մասնակցողների քանակը՝ նույնպես։ Լավ, ենթադրենք՝ ավելի ճնշեցին պետական համակարգին, մի շերտ էլ բերեցին. դրանից քիչ բան կփոխվի։
Սկզբունքային քաղաքացիական կեցվածք ունեցողների, հրապարակավ պայքարողների շերտը նույնպես ավելանալու մեծ պոտենցիալ չունի։ Ով պիտի որոշեր, որ սա իր համար մարդկայնորեն անընդունելի է, և ինքը չպետք է լռի, արդեն վաղուց պայքարում է։
Ու ձևավորվել է անոմալ ստատուս քվո, որի ընթացքում պետությունը մաշվում է, հանրային կյանքը՝ դեգրադացվում, ռիսկերն օր օրի մեծանում են։
Իրավիճակը հանգուցալուծելու են լռողները։ Լռողների լռությունը, շարունակվելու դեպքում, մեղսակցության է վերածվում։ Ի դեպ, մենք աններելի լռության մեծ փորձ ունենք. Արցախի շրջափակման ինն ամիսների մասին է խոսքը, երբ լռեց ոչ միայն լռության հասարակությունը, այլև՝ դրան արթնացնելու կոչված վերնախավերը։
Իմ խորին համոզմամբ, լռողների հասարակության մեջ զգալի տոկոս են կազմում նորմալ, պարկեշտ մարդիկ, որոնց համար նույնպես կատարվողն այլանդակություն է։ Լռողների հասարակությունն ընտրությունների ժամանակ ստանում է փայլուն հնարավորություն՝ լուռ, առանց իրենց համար ավելորդ ռիսկի կատարել իրենց մարդկային քայլը՝ պարզապես քվեարկել փոփոխության օգտին։
Բայց հույսը դնել միայն մեկ օրվա վրա, մեծագույն սխալ է։ Լռողների վերափոխումը պահանջում է քաղաքական մենեջմենթ։ Լռողների սոցիալական շերտերին պետք է տալ, առաջարկել մասնակցության (ասել է թե՝ չլռելու) տարբերակներ։ Իրական լիդերությունը հենց դա է՝ կարողանալ կոտրել լռողների լռությունը։ Այլապես, միայն համակիրների կամ ակտիվ հանրային շրջանակներում դիրքավորվելը մեծ արդյունք չի տա։ Բոլորն էլ գիտեն, որ հարյուր հազարավոր հայկական ընտանիքներում վերջին բառերով են խոսում եկեղեցու դեմ տարվող արշավի մասին, բայց ակտիվ պայքարի շարքերը մնում են նույնը։ Այս պարադոքսի լուծումը ճիշտ մենեջմենթի մեջ է»։

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
2715:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
3915:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
6114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
10714:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8014:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
6614:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7213:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7513:12