Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ակտիվորեն տարածվող «բոլորին դեմ եմ» թեզը իշխանական և նիկոլիզմին օգնող պրոցես է». Արմեն Եղիազարյան

«Ակտիվորեն տարածվող «բոլորին դեմ եմ» թեզը իշխանական և նիկոլիզմին օգնող պրոցես է». Արմեն Եղիազարյան
123
Այսօր, 04:00

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընտրական պրոցեսների նախաշեմին համացանցում ակտիվորեն տարածվում է «Բոլորին դեմ եմ» թեզը, որը փաստացի ստացվում է իշխանական և Նիկոլիզմին օգնող պրոցես։
Բացատրեմ ինչի։ Իշխանությունը և նրա համակիրները կոմֆորտ զոնայում են գտնվում և անելու են ամեն ինչ որպեսզի վերընտրվեն և պահպանեն իրենց դիրքերը, իսկ «Բոլորին դեմ եմ» ընտրողը դա այս իշխանության ընդդիմախոսներն են, որոնք ընտրություն են կատարելու այս կամ այն ընդդիմադիր ուժերի միջև։ Արդյունքում այս քարոզի հետևանքով չեն մասնակցելու ընտրության ընդդիմադիր հատվածից, որի արդյունքում միայն շահելու է գործող իշխանությունը։
Եթե ցանկանում եք ազատվել այս իշխանությունից, ապա բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին և տեր կանգնեն իրենց քվեին, դեմ քվեարկելով այս իշխանությանը ու նրան սատարողներին»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան