Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Բացի «Հ1»-ից, ուրիշ լրատվամիջոց ճանաչո՞ւմ եք»․ լրագրողը՝ Աննա Վարդապետյանին

«Բացի «Հ1»-ից, ուրիշ լրատվամիջոց ճանաչո՞ւմ եք»․ լրագրողը՝ Աննա Վարդապետյանին
172
Այսօր, 14:24

«Բացի «Հ1»-ից, ուրիշ հեռուստաալիք, լրատվամիջոց ճանաչո՞ւմ եք», «Ընտրովի արդարադատություն է երկրում», «Չե՞ք կարծում, որ իրավապահ համակարգը գործիք է դարձել իշխանության ձեռքին»․ լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով կրկին անպատասխան թողնելով հարցերը՝ հեռացավ։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը ևս մասնակցում էր Դատական իշխանության օրվան նվիրված «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով քննարկմանը։