Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ազգային մտածելակերպ և գաղափարախոսություն ունեցողը միշտ էլ պայքարելու է քո նմանների դեմ». Դավիթ Ղահրամանյան

«Ազգային մտածելակերպ և գաղափարախոսություն ունեցողը միշտ էլ պայքարելու է քո նմանների դեմ». Դավիթ Ղահրամանյան
153
Այսօր, 19:00

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակը չխառնվի՝ Նիկոլն ինչ ուզի անի, որքան ուզի հանձնի։ Ադրբեջանի զինվորը գա Հայաստանի սուվերեն տարածքում բուն դնի՝ բանակայինը լռի։ Դպրոցում Հայոց պատմությունը խեղաթյուրեն, եկեղեցու պատմության առարկան հանեն, Արցախի կորստյան համար1 մեղավորին հերոսացնեն՝ ուսուցիչը լռի։ Մնաց եկեղեցին էլ հպատակեցնեն և վերջ։ Չէ, Ստեփան, չի լինի։ Քեզ նմանները միայն կարող են հլու հնազանդ լինել թրքահպատակ իշխանություններին, իսկ ազգային մտածելակերպ, ապրելակերպ և գաղափարախոսություն ունեցողը միշտ էլ պայքարելու է քո նմանների դեմ»: