Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հունական մամուլը՝ Թուրքիայի ռազմական կարողությունների աճի մասին

Հունական մամուլը՝ Թուրքիայի ռազմական կարողությունների աճի մասին
189
Այսօր, 18:54

Հունական մամուլն անդրադարձել է «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի՝ վերստին ընդգրկվելու հնարավորությանը։ «Metrosport» կայքը գրել է, որ Անկարայի վերադարձը «F-35» կործանիչների գործընթացին այլևս չի դիտարկվում՝ որպես «հեռավոր սցենար»։

Մասնավորապես նշվել է, որ եթե Անկարան վերադառնա այդ գործընթացին, ապա կարճաժամկետ հեռանկարում դա կնշանակի ոչ միայն օդային հզորության աճ, այլ նաև կստեղծի ռազմավարական տեղաշարժ, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է վերափոխել տարածաշրջանային ուժային ճարտարապետությունը Անկարայի օգտին։

Ըստ կայքի հրապարկման՝ դա հաշվի առնելով՝ Աթենքը պիտի արագացնի նախապատրաստական աշխատանքներն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ոլորտներում։

Հիշեցնենք, որ վերջերս «Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը,- գրում է «Էրմենիհաբեր»-ը: