«Թրամփն աշխարհում վատ նախադեպ դրեց՝ միջազգային իրավակարգի սրտում սեպելով «ուժի իրավունքը»». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վլադիկ Ռուդոլֆովիչ Սոլովյովը կոչ է անում, որ Կրեմլը որդեգրի նոր ռազմաքաղաքական դոկտրին, որն ըստ էության թքած կունենա միջազգային իրավունքի վրա։ Ըստ այդմ Կրեմլը՝ ելնելով իր անվտանգային բնամիջավայրի պահպանությունից, կարող է սկսել ռազմական օպերացիա՝ լինի դա Հայաստանում, թե՞ Կենտրոնական Ասիայի որևէ երկրում։
Ոմանք Սոլովյովին գրողի ծոցն են ուղարկում, ոմանք սրտի թրթիռով սպասում են, թե երբ են Նիկոլին Նիկոլասի պես փախցնելու ռուս տիեզերագնացները, մեկի համար Սոլովյովի խոսքը ծառայում է ի օգուտ իշխանությունների, իսկ մյուսների համար՝ ռուսոֆիլների պախարակման։ Այն, որ Սոլովյով լեզվին է տալիս և անվերջ դայլայլում, կարծում եմ բոլորը համամիտ են։
Թրամփն աշխարհում շատ վատ նախադեպ դրեց։ Միջազգային իրավակարգի սրտում սեպելով «Ուժի իրավունքը»՝ ի դեպ վերջերս իր պաշտոնական էջում զետեղեց սեփական ինքնահավան պատկերը՝ «Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար» մակագրությամբ։ Եվ բնականաբար ռուս մեկնաբանի գայթակղությունը մեծ է, որ իրենք էլ այդպիսին լինեն։
Փոքր ժամանակ մեզ վախեցնում էին, որ քեզ խելոք պահի՛ր, թե չէ մեշոկ պապին կգա և քեզ կտանի, կարծում եմ Սանտա Կլաուսների դարաշրջանը սպառվեց և մենք թևակոխում ենք մի դարաշարջան, որի օրենքն է «Homo homini lupum est» («Մարդը մարդու համար գայլ է»)։ Երբ յուրաքանչյուրը (պետություն) մյուսի մեջ տեսնում է միայն հավանական ախոյանի։
Հ.Գ. Ես չեմ ցանկանա, որ որևէ գերտերության ղեկավար իրեն հայտարարի Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար, բայց ներկա աշխարհում պաշտոնական Երևանի դիրքն այնքան փխրուն է, որ Թրամփն ու Պուտինը պետք է կտրոն քաշեն և նստեն սպասասրահում, որովհետև Իլհամ Ալիևը ողջ օրը դրանով է զբաղված»:

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
2715:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
3915:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
6114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
10714:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8014:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
6614:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7213:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7513:12