«Մեթա»-ն Թրամփի նախկին փոխխորհրդականին նշանակել է ընկերության նախագահ

«Մեթա»-ն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդականի տեղակալ Դինա Փաուել Մաքքորմիկին նշանակել է նախագահ և տնօրենների խորհրդի փոխնախագահ։ Այս մասին հայտարարվել է մամուլի հաղորդագրության մեջ։
«Մեթա»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ընդգծել է Մաքքորմիքի փորձը համաշխարհային ֆինանսական համակարգի ամենաբարձր մակարդակներում։
Իր նոր դերում Մաքքորմիքը կաշխատի ընկերության համակարգչային և ենթակառուցվածքային թիմերի հետ՝ վերահսկելով բազմամիլիարդ դոլարանոց ներդրումների իրականացումը։ Նա նաև կղեկավարի ռազմավարական գործընկերություններ ձևավորելու, կապիտալ ներգրավելու և ընկերության ներդրումային ներուժը երկարաժամկետ հեռանկարում ընդլայնելու նոր հնարավորություններ բացահայտելու ջանքերը։
Մաքքորմիքը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում ծառայել է՝ որպես ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ, նախկինում նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք եղել է Սպիտակ տան ավագ խորհրդական և պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի օգնական։ Նա նաև 16 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Գոլդման Սաքս»-ում։
Նոյեմբերի 6-ին Reuters-ը հաղորդեց, որ Meta-ն, հնարավոր է, իր եկամտի մինչև 10%-ը ստացել է խարդախ գովազդից։ Գործակալության տվյալներով՝ Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում (երեքն էլ Meta-ի սեփականությունն են) մի քանի տարի շարունակ ամեն օր ցուցադրվել են միլիարդավոր բարձր ռիսկային գովազդներ, և արգելափակման միջոցառումները չեն կարողացել արդյունավետորեն կանգնեցնել հոսքը։

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
22215:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9913:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10613:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26010:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10209:24