Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սա պետական կառավարումից հեռու և պատասխանատվության գիտակցումից զուրկ տխմար միտք է». Նաիրի Հոխիկյան

«Սա պետական կառավարումից հեռու և պատասխանատվության գիտակցումից զուրկ տխմար միտք է». Նաիրի Հոխիկյան
175
Երեկ, 21:06

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի վարչապետին կից Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խեղճուկրակ հայտարարում է, թե արդեն 3 օր է՝ իրենք չեն կարողանում որևէ տեղեկություն ստանալ Իրանի հայերի վիճակի մասին, որևէ կապի միջոց չի գործում։
Սա ոչ թե անկախ պետության կառավարության հայտարարություն է, այլ պետական կառավարումից հեռու և պատասխանատվության գիտակցումից զուրկ տխմար միտք։
Իրանը մեր անմիջական հարևանն է, որի հետ դեռևս գործում անխափան ցամաքային ու օդային հաղորդակցությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությույը այնքան անճար է, որ ԱԳՆ-ի դիվանագիտական խողովակներով չի կարողանում գոնե տեղեկություններ ճշտել ՀՀ դեսպանության մասին, ապա կերած տռզած գրպաններից կարող է հատկացնել ընդամենը 250 դոլար (96.000 դրամ) օդանավով Թեհրան հասնելու, այնտեղ անձամբ ճշտումներ անելու, Հայաստանի դեսպանության և հայկական համայնքի մասին տեղեկություններ հավաքելու և վերադառնալու համար։
Ընդամենը 250 դոլարով 1 անձը կարող է մի քանի ժամում հասնել Իրան, տեղում ծանոթանալ իրավիճակին ու վերադառնալ։
Էդքան անճար են, որ չե՞ն կարողանում։ Նիկոլ Փաշինյանը կարող է «Մեր ձևով»-ից խնդրել այդ 250 դոլարը։ Վստահ եմ, Սամվել Կարապետյանը առատաձեռն է, կտա անվերադարձ, որպեսզի Իրանի մեր հայրենակիցներին օգտակար լինեն։
Թե՞ Նիկոլ Փաշինյանը թքած ունի ինչպես իրանահայերի, այնպես էլ հայկական դեսպանության վրա»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան