Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ-ի միջև փոխադարձ ատելությունը նաև չերևացող կողմ ունի». Թաթուլ Հակոբյան

«Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Բ-ի միջև փոխադարձ ատելությունը նաև չերևացող կողմ ունի». Թաթուլ Հակոբյան
238
Երեկ, 21:48

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջև փոխադարձ ատելությունը նաև չերևացող կողմ ունի:
Գալիք ընտրություններում Փաշինյանը, իմ կարծիքով, օրակարգ է բերելու երկու հիմնական թեմա.
ա/ խաղաղություն, որ նաև նշանակում է հաշտեցում մեր արևելյան և արևմտյան հարևանների՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ,
բ/ ռուսական սպառնալիք և հիբրիդային պատերազմ
Այս գրառման մեջ կանդրադառնամ միայն երկրորդին, իսկ թուրքի ու ադրբեջանցու հետ հաշտության թեման կթողնեմ այլ առիթի:
Փաշինյանը տեսնում է, որ Հայաստանում տիրում են հակառուսական տրամադրություններ հասարակության բոլոր շերտերում՝ պայմանավորված Ռուսաստանի՝ 44-օրյա պատերազմում և Արցախի հայաթափման հարցում Մոսկվայի ունեցած, մեղմ ասած, տխուր և ադրբեջանամետ դերակատարությամբ:
Փաշինյանը, սակայն, չի կարող հրապարակավ հակառուսական հայտարարություններ անել և դա անում է Գարեգին Բ-ին թիրախավորելով և Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացնելով ԿԳԲ-ի գործակալ:
Ինչքան Ռուսաստանից հակահայ հայտարարություններ հնչեն, դա անուղղակի աշխատելու է Փաշինյանի օգտին:
Ավելին, ինչքան մեր ընդդիմությունը պապանձվի ու չտեսնելու տա ռուսական կողմից հնչող զազրելի հայտարարությունները, այնքան Փաշինյանի հաղթանակը ընտրություններում կդառնա անդառնալի:
Խորքում, ինքը՝ Փաշինյանը, հակառուս մարդ չէ: Ավելին, կասկած չունեմ, որ նա Պուտինի, Լուկաշենկոյի և ԱՊՀ մյուս ղեկավարների հետ ավելի կոմֆորտ է զգում, քան եվրայոնջաների»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան