««Բարենորոգիչ» մի քանիսի հրապարակային ուրացումն ավելի հնչեղ է, քան կղերական ավանդապահների հավատարմության երդումը». Արման Մելիքյան
![]() 171 Երեկ, 22:24 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն անգամ, երբ ՀԱԵ հոգևորականներից մեկը հայտարարում է, որ կողմ է վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցական կյանքը բարենորոգելու ծրագրերին, ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրանում, անեծքներ, ամոթանքներ, հայհոյանքներ են հնչում այդ անձի հասցեին: Տևական ժամանակ է, ինչ մեր եկեղեցու պաշտոնական դիրքորոշման մեկ «ուրացողի» ինքնաբացահայտմանը հաջորդում է տասնյակ հոգևորականների՝ եկեղեցուն և Կաթողիկոսին իրենց հավատարմության և սատարման հրապարակավ երդում տալու գործողությունը: Գուցե սխալվում եմ, բայց սա ուշագրավ երևույթ է, այնքանով, որ մի քանիսի դեմ են ելնում բազումք, բայց փոքրամասնություն հանդիսացող «բարենորոգիչ» այդ մի քանիսի հրապարակային ուրացումն ավելի հնչեղ է, մեծ ուշադրություն է գրավում, քան մեծամասնություն կազմող կղերական ավանդապահների հավատարմության երդումը: Մասնագիտական մոտեցման դեպքում գուցե հնարավոր լիներ խուսափել ուրացման բացասական էֆեկտից: Մասնագիտական մոտեցման անտեսման հետևանքն այն է, որ յուրաքանչյուր նոր անհատական ուրացում թուլացնում է Կաթողիկոսի թիմի դիրքերը, մինչդեռ հավատարմության զանգվածային երդումները այդ թիմի դիրքերը չեն ուժեղացնում»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Առաջիկա ընտրություններում օրակարգի վրա է լինելու հիբրիդային պատերազմի թեման». Թաթուլ Հակոբյան
4603:06
«Ձևավորվել է անոմալ ստատուս քվո՝ պետությունը մաշվում է, հանրային կյանքը՝ դեգրադացվում». Վահե Հովհաննիսյան
9502:06
«Սրա տեսակն է Նիկոլի իշխանության հիմքն ու սնունդը». Հովհաննես Ավետիսյան
18000:42
Դոնալդ Թրամփը նախատեսում է հունվարի 15-ին հյուրընկալել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին
17200:35
«Մոլագար հակառուսները չեն պայքարելու, ուղղակի ձեր տեղն են բացահայտում». Արգիշտի Կիվիրյան
15400:00
Մասյացոտնի թեմի երիտասարդաց միություններն աջակցում են նորանշանակ առաջնորդ Ռուբեն վարդապետ Զարգարյանին
156Երեկ, 23:48
«ՔՊ-ի իշխանության տարիներին Ադրբեջանը ՀՀ-ից բռնազավթվել է մոտ 215 կմ² տարածք». Մեսրոպ Եսայան
165Երեկ, 23:42
«Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 մլն դոլարով՝ ի տարբերություն այս կառավարության». Նարեկ Կարապետյան
172Երեկ, 23:36
