Թուրք բլոգերը հայտնաբերել է 1975 թվականին կործանված ինքնաթիռի բեկորներ

Թուրք բլոգեր և հետազոտող Նեդիմ Կուրուն հայտնաբերել է 1975 թվականին Մարմարա ծովում կործանված ուղևորատար ինքնաթիռի օդաչուի խցիկը։ NTV-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի բեկորները դեռևս չէին հայտնաբերվել։
Կուրուն երկար ժամանակ Մարմարա ծովում որոնում էր կործանված Turkish Airlines Fokker F-28-ը։ 1975 թվականի հունվարին այն առաջին փորձից չէր կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և գնացել էր երկրորդ պտույտի։ Մանևրը կատարելիս, սակայն, ինքնաթիռն անհայտ պատճառով ընկել էր ջուրը։ Քառասուներկու մարդ էր զոհվել։
Բեկորների ճշգրիտ տեղը հնարավոր չէր որոշել տեխնիկական հնարավորությունների բացակայության պատճառով։ Վերջին տարիներին ֆյուզելաժի բեկորներն սկսել էին խցկվել ձկնորսական ցանցերի մեջ, ուստի Կուրուն սկսել էր որոնումներ կատարել Ստամբուլի Բյույուքչեքմեջե և Ամբարլի շրջանների ափերին։ Ստորջրյա անօդաչու թռչող սարքերի և այլ սարքավորումների միջոցով բլոգերը կարողացել է գտնել օդաչուի խցիկը։ Այն գտնվում է մոտավորապես 80 մետր խորության վրա։
Հաջորդ փուլերում «Կուրու» թիմը կփնտրի ինքնաթիռի պոչի հատվածը, որտեղ կարող է գտնվել սև արկղը։ Եթե այն գտնվի, կպարզվի վթարի պատճառը։

«Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ». Ավետ Բաբայան (տեսանյութ)
3212:36
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ բերանը բացել, շատ խիստ կպատժվեք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4812:00
«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5911:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
6611:06
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
5810:42
Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է
6809:18
«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան
8109:12
Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»
8708:48