Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ
112
Այսօր, 08:24

Երևան քաղաքում՝

Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն: Հունվարի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 13-ին գիշերը առանձին շրջաններում, 13- ին կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Հունվարի 13-14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։ Հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 13-14- ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 11.0°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 25.2°C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -4.4°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ: