Դոնալդ Թրամփը նախատեսում է հունվարի 15-ին հյուրընկալել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հունվարի 15-ին՝ հինգշաբթի օրը, Սպիտակ տանը հյուրընկալել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոյին: Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 12-ին հաղորդել են CNN-ը, AFP-ն և Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն աղբյուրներին։
Ավելի վաղ՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունից կարճ ժամանակ անց, որի արդյունքում հունվարի 3-ին գերի ընկավ և ԱՄՆ տարվեց նախագահ Նիկոլաս Մադուրոն, Թրամփը հայտարարել էր, որ Մաչադոյի համար դժվար կլինի կառավարել Վենեսուելան, քանի որ նա չունի ժողովրդի անհրաժեշտ աջակցությունն ու հարգանքը։
Մարիա Կորինա Մաչադոն ինքը հունվարի 5-ին Fox News-ի եթերում հայտարարեց, որ կցանկանար Նոբելյան խաղաղության մրցանակը տալ Թրամփին կամ կիսվել նրա հետ, քանի որ «նրա արածը պատմական է» և «հսկայական քայլ դեպի ժողովրդավարական փոփոխություններ»։ Սակայն Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն այն ժամանակ պարզաբանել էր, որ Նոբելյան խաղաղության մրցանակը «չի կարող չեղյալ հայտարարվել, բաժանվել կամ փոխանցվել»։
Հունվարի 9-ին Թրամփը CNN-ի եթերում նշել էր, որ ցանկանում է խոսել Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ «Նա կարող է ներգրավված լինել [Վենեսուելայի կառավարման գործընթացում ԱՄՆ-ի կողմից Նիկոլաս Մադուրոյի իշխանության գալուց հետո – խմբ.] որոշ ասպեկտներում։ Ես պետք է խոսեմ նրա հետ։ Կարծում եմ՝ շատ լավ է, որ նա ուզում է գալ։ Ես հասկանում եմ, որ դա է պատճառը», - ասել է նա։
Հունվարի 12-ին, Air Force One-ում լրագրողների հետ խոսելիս, Թրամփը նաև հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ, որի հետ իր վարչակազմը «շատ լավ» համագործակցում է։

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
2715:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
3915:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
6114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
10714:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8014:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
6614:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7213:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7513:12