«Պետք է մշակել սցենարներ, թե Իրանում պատերազմի դեպքում ինչպես պիտի վարվի ՀՀ-ն»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տևական ժամանակ է, ինչ մեր հարևան Իրանում լարված իրադրությունը հաջորդում է մեկը մյուսին և դրանցից յուրաքանչյուրը կարող է լուրջ ռիսկային ազդեցություն ունենալ նաև մեզ վրա։ Այս շարունակական խառնաշփոթի պայմաններում գրեթե որևէ հստակ տեղեկություն չունենք Իրանում բնակվող հայերի անվտանգության ու վիճակի մասին։
Իրանում թե՛ պատերազմի, թե՛ իշխանափոխության սցենարները մեզ համար հավասարապես վտանգավոր են։ Բայց հենց այն պահին, երբ ամբողջ տարածաշրջանը կանգնած է ծանր փորձության առաջ, Հայաստանի իշխանությունը զբաղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քաղաքական արշավով։
Այս օրերին պետք է գումարվեր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, կատարվեր ռիսկերի համապարփակ գնահատում՝ սկսած սահմանային անցակետերից մինչև դիվանագիտական ու տնտեսական ոլորտներ։ Պետք էր մշակել հստակ սցենարներ՝ պատերազմի դեպքում Հայաստանը ինչպես պիտի վարվի, ինչ քայլեր պիտի արվեն այսօր, վաղը, հաջորդ շաբաթ։
Փոխարենը՝ էներգիան ու ժամանակը ծախսվում են Եկեղեցուն ասպատակելու վրա։ Սա պետական անլրջություն է վտանգավոր ժամանակներում»:

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30