Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային»․ Արման Թաթոյան

«Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային»․ Արման Թաթոյան
107
Այսօր, 11:30

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային և մոռացության մատնել: Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի: Խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերն իսկապես կարևոր է: Պետք է հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ:
ԱՄՆ-ն ունի կարևոր լծակներ այս գործընթացում, սակայն չօգտագործվող լծակներն արագորեն քայքայվում են»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան