Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան

«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
156
Այսօր, 18:36

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանն ու ՔՊ-ականներն օր ու գիշեր հայտարարում են, թե Գարեգին Երկրորդը Կաթողիկոս չէ, ավելին՝ չէր էլ կարող լինել Կաթողիկոս, ըստ այդմ՝ նրա որևէ կարգադրություն ու որոշում նրանք չեն ընդունում ու չեն ճանաչում։ Այս «մոտեցումն», ըստ էության, կիսում են նաև փաշինյանական արշավին միացած եկեղեցականները, մասնավորապես՝ եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները։
Նման իրավիճակում, բարոյական նշույլ ունեցողները, փաշինյանական արշավին միանալուց առաջ, պետք է հրաժարվեին Գարեգին Երկրորդի կողմից իրենց շնորհված եկեղեցական բարձրագույն կոչումներից։
Հայտնի 10-ից միայն մեկն է, որ որպես եպիսկոպոս ու արքեպիսկոպոս օծվել է Վազգան Առաջինի կողմից։
6-ը՝ Գարգեին Երկրորդի կողմից են օծվել որպես եպիսկոպոս, որոնցից 2-ն արժանացել են նաև արքեպիսկոպոսի կոչման։
Մյուս 3-ն էլ իրենց արքեպիսկոպոսի կոչումներն են ստացել Գարգեին Երկրորդի կողմից։
Այդ ձեր խմբակով, որ ձեզ լիազորություններ եք վերապահում որոշելու, թե ով է կարգալույծ եղած, ով՝ չէ, ով պիտի լինի թեմի առաջնորդ, ով՝ չէ, ով պիտի պատարագ մատուցի, ով՝ չէ, պատարագներում ինչ պետք է հնչեցվի և ինչ պետք է չհնչեցվի․․․ Այ ձեր այդ խմբակով բա հավաքվեք ու զրկեք այդ մարդկանց եպիսկոպոսի ու արքեպիսկոպոսի կոչումներից կամ նոր օծման կարգ սահմանեք ու օծեք։
Եթե ձեր համար Գարեգին Երկրորդը Կաթողիկոս չէ, ապա հայտնի հոգևորականների մեծամասնությունն էլ ո՛չ եպիսկոպոս է, ո՛չ էլ, առավել ևս, արքեպիսկոպոս»։

Աղբյուրը`   Հարութ Ուլոյան